Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ամբողջ Վրաստանում կանայք բողոքի ցույց կանցկացնեն ոստիկանական բաժանմունքների մոտ։

«Մենք՝ Վրաստանի կանայք և մայրերը, խնդրում ենք ոստիկանությանը պատասխան տալ մեր երեխաների վրա դաժան հարձակման համար։

Պատասխան ենք պահանջում ժողովրդի առջև երդում տված ոստիկաններից, ովքեր պետք է երաշխավորեն մեր անվտանգությունը, որոնց մենք անձամբ ճանաչում ենք, որոնց ընտանիքներին անհրաժեշտ է եվրոպական ապագա այնպես, ինչպես և ցուցարարներին։

Մենք ոչինչ չենք ակնկալում ստրուկ օլիգարխ «Խարեբա»-ի խունտայի դիմակներով առանց համարների այդ անդամներից, ովքեր հանցագործ են և չեն հարգում օրենքն ու սահմանադրությունը։

Կո՛չ ենք անում բաժանմունքում աշխատող բոլոր ոստիկաններին, եթե նրանք վրացի են, եթե տղամարդ են և թեկուզ մի կաթիլ արժանապատվություն ունեն, դիմակայել մեր դահիճներին և մեր երեխաների դահիճներին, կատարել իրենց երդումը և պաշտպանել մեզ առանց համարների ավազակներից։

Բողոքի ցույցերը ոստիկանության բաժանմունքների դիմաց կսկսվեն ժամը 15:00-ից։

Բաթումիում հանրահավաքը տեղի կունենա Աբուսերիձեի 11 հասցեում, Աջարիայի ոստիկանության վարչության շենքի մոտ։

Վրաստանում արդեն յոթերորդ օրն է, ինչ բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում ողջ երկրում։ Բնակչությունը բողոքում է Եվրամիության հետ բանակցությունների դադարեցման դեմ։ Ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները դաժանորեն ցրում են ցուցարարներին։ Ավելի քան 200 մարդ ձերբակալվել է։ Հատուկ ջոկատայինները ծայրահեղ դաժանությամբ են վերաբերվում կալանավորներին։

https://ru.netgazeti.ge/65359/