Դեկտեմբերի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել հայտարարությամբ. «Ինչպես հանրությանը հայտնի է, մենք արդեն բազմիցս հայտնել ենք մեր պատրաստակամությունը հանրային քննարկում անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր բողոքում են նոյեմբերի 28-ին մեր թիմի կողմից կատարած հայտարարության դեմ։

Նախկին քաղաքական գործիչներ Միխեիլ (Պապունա) Ջանելիձեն և Թինաթին Խիդաշելին արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել նման հանրային քննարկմանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առաջարկում եմ հանրային հեռարձակողին, դեկտեմբերի 4-ին, մեզ եթեր տրամադրի՝ նրանց հետ հանրային քննարկում անցկացնելու նպատակով»։

Վրաստանի Առաջին ալիքը հայտարարում է, որ պատրաստ է կազմակերպել նման քննարկում և հրավիրում է դրա մասնակիցներին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 22:00-ին։