
Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է դեկտեմբերի 4-ի առավոտյան ժամը 06:00-ին «Դելիսի» մետրոկայանի մոտ հրավառությամբ, հաղորդում է netgazeti.ge-ն։
Մինչ այս ցուցարարները գրեթե երկու ժամ երթով շարժվել են Թբիլիսիի փողոցներով։
Ռուսթավելիի պողոտայում՝ Օպերայի շենքի հարևանությամբ, ժամը 03:30-ին հատկապես
ակտիվացել են հատուկ ջոկատայինները և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Այնուհետ ցուցարարները նախ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, իսկ հետո Հերոսների հրապարակ տանող ճանապարհին ուղղվել են դեպի Թբիլիսիի քաղաքապետարան, որտեղ կարճ կանգ են առել, իսկ հետո նորից շարժվել դեպի «Դելիսի» մետրոկայան՝ այդ ընթացքում երգելով։
Արդեն վեցերորդ օրն է, ինչ ողջ երկրում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում։
Վրաստանի քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանքի» որոշման դեմ՝ դադարեցնելու Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման գործընթացի թեման մինչև 2028 թվականը բացելու վերբերյալ։ Նրանք իրենց բողոքն արտահայտում են երթերով, երգերով, պարերով, պաստառներով, բարիկադներ կառուցելով, հրավառությամբ և այլ հրատեխնիկական միջոցներով, որոնք օդ են բաց թողնվում կամ ուժայինների ուղղությամբ: Ոստիկանները դաժանաբար ցրում են ցուցարարներին: Ավելի քան 300 մարդ բերման է ենթարկվել, ծեծի ենթարկվել և ծանր վիրավորումներ ստացել։