Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հաստատել են 6 ենթակառուցվածքային նախագծեր, որոնք նախատեսվում է իրականացնել 2024-2027 թվականներին։ Այդ ծրագրերից 5-ը վերաբերում են 13,008 կմ ընդհանուր երկարությամբ գյուղական ճանապարհների վերականգնմանը՝ ավելի քան 10 մլն լարի արժողությամբ: Մեկ նախագիծ վերաբերվում է 200 000 լարի արժողությամբ, 4646 մ երկարությամբ ոռոգման համակարգի կառուցումանը:

Այս ենթակառուցվածքային աշխատանքների նախագծերն արդեն պատրաստ են, և միջոցներ լինելու դեպքում, մունիցիպալիտետը կսկսի դրանք իրագործել։

Ախալքալաքի մունիցիպալիտետը նախագծեր է պատրաստել հետևյալ աշխատանքների համար.

1. Օլավերդ գյուղի ճանապարհի վերականգնում՝ երկարությունը 3,413 կմ, գումարը 2,276,822 լարի;
2. Ղադոլար գյուղի ճանապարհի վերականգնում՝ երկարությունը 1,990 կմ, գումարը 1, 611, 121 լարի;
3. Տուրցխ գյուղի ճանապարհի վերականգնում՝ երկարությունը 1,755 կմ, գումարը 1,298, 781 լարի;
4. Գոման-Բալխո-Բուղաշեն ճանապարհի վերականգնում` 3,660 կմ, գումարը` 3,037,388 լարի;
5. Ափնիա-Գոգաշեն ճանապարհների վերականգնում՝ 2.271 կմ, գումարը՝ 1,798,235 լարի;
6. Ալաստան գյուղում 4,646 կմ երկարությամբ ջրանցքի կառուցում, նախագծի արժեքը՝ 208.068 լարի։

Այս նախագծերը կիրականացվեն երեք տարվա ընթացքում։ Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքերով, այս ծրագրերի իրականացումից հետո մունիցիպալիտետում կմնա է 3-4 գյուղական ճանապարհների վերականգնում։ Դրանք Ֆիլիպովկա, Ազմանա, Թախչա գյուղերի ճանապարհներն են։ Իսկ տվյալ ճանապարհների վերականգնումից հետո մունիցիպալիտետը կսկսի ինտենսիվ զբաղվել գյուղերի ներքին ճանապարհների ասֆալտապատմամբ։