նորություններ 3 Դեկտեմբերի, 2024 • ԱՄՆ-ը ծրագրում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

Վաշինգտոնը նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել ռուսական ֆինանսական հատվածի դեմ։ «Կհետևեն նոր պատժամիջոցներ», — նշել է Սալիվանը:

Բացի այդ, ԱՄՆ նախագահի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2025 թվականի հունվարի կեսերը հարյուր հազարավոր արկեր փոխանցել Ուկրաինային։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝