Հատուկ ջոկատայինները փորձում են ցրել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիան՝ խորհրդարանի մոտ։ Քաղաքացիները բողոքում են եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու “Երազանքի” որոշման դեմ։

Բողոքի ցույցեր են տեղի ունենում Թբիլիսիի տարբեր վայրերում՝ խորհրդարանի, հանրային հեռարձակողի և Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան մոտ։

Խորհրդարանի մոտ գտնվող Ճիճինաձե փողոցում ուժայինները սկսել են ցրել հանրահավաքը ժամը 21:00-ից՝ ջրցան մեքենաներ են կիրառել, կան տուժածներ։

Վրաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում։ Հատուկ ջոկատայինները փորձում են ցրել ցույցը Բաթումիում, որտեղ ցույցն ընթանում է դատարանի շենքի մոտ։ Շրջաններում հանրահավաքները հիմնականում մարդաշատ չեն ու երկար չեն տևում։

Այսօր բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Սամցխե-Ջավախեթիի երկու քաղաքներում՝ Բորժոմիում եւ Ախալցիխեում։