
Բաթումիի քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարություն են տարածել, որ համաձայն չեն «Վրացական երազանքի» եվրոինտեգրման գործընթացի կանգնեցման որոշման հետ։ Այս պահին հայտարարությունը ստորագրել է 19 աշխատակից։
Ինչպես փոխանցում է publika.ge կայքը, հայտարարության մեջ գրված է՝
«Մենք՝ Բաթումիի քաղաքապետարանի աշխատակիցներս, հստակ և միանշանակ հայտարարում ենք, որ տարանջատվում ենք ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշումից և դրա հիմքում ընկած բոլոր պատճառներից։ Մեր կարծիքով, այս որոշումը չի համապատասխանում Վրաստանի բնակչության հայտարարած նպատակին, որն արտացոլված էր Սահմանադրության 78-րդ հոդվածում։ Մենք եղել ենք, կանք և մնում ենք հավատարիմ մեր քաղաքացիներին, Սահմանադրությանը, եվրոպական արժեքներին։
Համապատասխանաբար, Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության շրջանակներում մենք հայտարարում ենք, որ հավատարիմ ենք մնում Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիոն կուրսի»։