Չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ես մնում եմ որպես ձեր նախագահը,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ինչպես նշեց Զուրաբիշվիլին, ինքը լինելու է ընթացիկ քաղաքական գործընթացների ղեկին։

«Ես լինելու եմ այս քաղաքական գործընթացի ղեկին, մնալու եմ որպես ձեր նախագահ։ Չկա լեգիտիմ խորհրդարան: Ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող ընտրել նոր նախագահ, չի կարող լինել երդմնակալություն, և իմ մանդատը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի օրինական ընտրված խորհրդարան, որը լեգիտիմ կերպով կընտրի ինձ փոխարինողին։ Ես ձեզ հետ եմ և կլինեմ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։