Չորս ընդդիմադիր միություն հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ և նշում, որ ստեղծված իրավիճակից ելքը միջազգային ներգրավվածությամբ նոր ընտրությունների անցկացումն է։

Ըստ հայտարարության, կուսակցությունները նշում են, որ համագործակցության ռեժիմում կօգնեն ցուցարարներին։

«Վրաց ժողովրդի օրինական մանդատ ունեցող կոալիցիաները/կուսակցությունները միասին դեմ ենք դուրս գալիս «Վրացական երազանքի» անօրինական ռեժիմին և նրա կողմից կազմակերպված համակարգված բռնությանը՝ խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ։ Բոլոր ձերբակալված ցուցարարները պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Համատեղ, համակարգված ջանքերով մենք վրաց ժողովրդի հետ միասին փողոցներում պայքարում ենք մեր ընդհանուր պետությունը փրկելու համար։ Համագործակցության ռեժիմում մենք համաձայնվում ենք գործնական օգնություն ցուցաբերել ցուցարարներին՝ ներառյալ իրավական, տեղեկատվական և բժշկական աջակցությամբ։

Ստեղծված ծանր իրավիճակից ելքը նոր ընտրությունների անցկացումն է միջազգային ներգրավվածությամբ՝ նոր ընտրական վարչակազմի և քաղաքականապես չեզոք իրավապահների և պետական ​​այլ կառույցների պայմաններում։

Միասին կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել համակարգված բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, հստակ հայտարարություններ անել գողացված ընտրությունների արդյունքները չճանաչելու և արդյունավետ հակաքայլեր ձեռնարկելու մասին։ Մեր պայքարը ընդհանուր է, և այն կշարունակվի մինչև վրացական ժողովրդավարության և նրա եվրոպական հեռանկարի հաղթանակը»,- ​​ասված է կուսակցությունների տարածած հայտարարության մեջ։