Բողոքի ակցիայից բուժհաստատություններ տեղափոխված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, — հայտնում է Փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ակցիայից տեղափոխվածների մի մասն արդեն լքել է բուժհաստատությունները։
«Նոյեմբերի 29-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայից շտապ օգնության համակարգման և շտապ օգնության կենտրոնի խմբերը բուժհաստատություններ են տեղափոխել 40 անձի։ Դրանցից ակցիայի մասնակիցներն են 36-ը, լրատվամիջոցների 2-ը և ՆԳՆ-ի 2 աշխատակից: Նրանցից ոչ մեկին վտանգ չի սպառնում, մի մասն արդեն լքել է բուժհաստատությունները, իսկ մի մասն էլ բժիշկների հանձնարարականով նրանց հսկողության տակ է մնում կլինիկայում։
Բացի այդ, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել ցուցարարների, լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ովքեր հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Նշված տվյալները ներառում են միայն Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոն հոսպիտալացվածների թիվը»,- նշված է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։