Ախալքալաքի մունիցիպալիտետում երկու օր տեղացած առատ ձյունը դժվարանցանելի կամ անանցանելի են դարձրել որոշ գյուղական ճանապարհներ։ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, որը պատասխանատու է ճանապարհները ձյունից մաքրման համար, ըստ քաղաքապետարանի, արդեն զբաղվում է այդ ճանապարհներով։

Տեղացած մեծ քանակությամբ ձյան պատճառով որոշ ճանապարհներ դժվարանցանելի կամ ամբողջովին անանցանելի են դարձել։
«ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն, որը շահել է 2023 թվականին գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու մրցույթը, ըստ քաղաքապետարանի, արդեն իսկ զբաղվում է դրանով և կատարում իր պարտականությունները։

Քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհները փակ չեն, սակայն մաքրման անհրաժեշտություն կա։

«Հիմա գրեյդերը մաքրում է Գոգաշեն գյուղի ճանապարհը, Չունչխա-Պտենա գյուղերի ճանապարհն արդեն մաքրված է: Մերենիա գյուղում տրակտորը մաքրել է ճանապարհը և շարժվում է դեպի Մեծ և Փոքր Սամսար գյուղեր։ Դժվարություններ կան նաև Աբուլի ճանապարհին, մենք սպասում ենք, որ գրեյդերը Նինոծմինդայից գա և գնա այդ ուղղությամբ: Բարձր մեքենաները կարող են անցնել, բայց ճանապարհները պետք է մաքրել»,- ասացին Ախալքալաքի քաղաքապետարանից։

«ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն, ըստ պայմանագրի, մինչև տարեվերջ պետք է ճանապարհները մաքրի ձյունից, իսկ հետո քաղաքապետարանը կրկին 2025 թվականի համար գյուղական ճանապարհների մաքրման մրցույթ կհայտարարի։ Բյուջեի նախագծով Ախալքալաքի քաղաքապետարանն այդ նպատակով հատկացրել է 100 հազար լարի։