2025 թվականի բյուջեի նախագծով Ախալքալաքի մունիցիպալիտետը 5 008 537 լարիի չափով կֆինանսավորի գյուղական ճանապարհների 6 հատվածների վերականգնման աշխատանքները։

Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն մի քանի տարի է շարունակվում է գյուղական ճանապարհների վերականգնումը։ Մունիցիպալ ճանապարհները բարեկարգվում են ոչ միայն տեղական բյուջեից, այլեւ տարբեր ֆոնդերից։

Հաջորդ տարի տեղական բյուջեից կֆինանսավորվեն հետևյալ ճանապարհների վերականգնումը.

  • Կիրովական գյուղի ճանապարհ՝ 650000 լարի
  • Տուրցխ գյուղի ճանապարհ՝ 500000 լարի
  • Բուռնաշեթ-Ազավարեթ ճանապարհի հատվածը՝ 1,582,626 լարի
  • Էխտիլա գյուղի միջգյուղական ճանապարհների վերականգնում՝ 575,911 լարի
  • Օլավերդ գյուղի ճանապարհ՝ 1 000 000 լարի
  • Գոման-Բալխո-Բուղաշեն ճանապարհի վերականգնում` 700000 լարի:

Այս աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են։ Նախագծերը կիրականացվեն կամ 2025 թվականին, կամ կլինեն բազմամյա։