նորություններՔաղաքականություն 26 Նոյեմբերի, 2024 • Սպիտակ տունը հաստատել է՝ թույլատրել է Կիևին հարվածել ՌԴ խորքում գտնվող թիրախներին

ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինայի համար վերացրել է ATACMS բալիստիկ հրթիռների օգտագործման սահմանափակումները։

«Հենց հիմա նրանք [ուկրաինացիները] հնարավորություն ունեն օգտագործելու ATACMS հրթիռներ՝ հրատապ անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության համար: Եվ հիմա դա տեղի է ունենում Կուրսկի և Կուրսկի շրջանի մոտ», — երկուշաբթի օրը, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նոյեմբերի 17-ին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Բայդենի վարչակազմը թույլատրել է ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորականների օգտագործմանը։

Կրեմլը հայտարարել էր, որ ամերիկյան սպառազինությամբ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների խոցման սահմանափակումները վերացնելով Վաշինգոնը սրում է պատերազմը Ուկրաինայում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝