Վրաստանում գրանցված է 921 450 տնտեսվարող սուբյեկտ, որից 44,4%-ը, այսինքն՝ 409 548 միավորը կենտրոնացված է Թբիլիսիում, ասված է Ազգային վիճակագրական ծառայության «Վրաստանի բիզնես սեկտոր 2023» հրապարակման մեջ։
Գրանցված բիզնեսի ցուցանիշն (2023 թ.) ըստ շրջանների հետևյալն է՝
- Թբիլիսի՝ 409 548,
- Իմերեթի՝ 115 789,
- Աջարիա՝ 90 046,
- Քվեմո Քարթլի՝ 66 944,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 66 872,
- Կախեթի՝ 54 216,
- Շիդա Քարթլի՝ 39 640,
- Սամցխե-Ջավախք՝ 30 870,
- Գուրիա՝ 21 087,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 17 885,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 8270:
Բացի այդ, 2023 թվականին բիզնես սեկտորի շրջանառությունը կազմել է 204,647 մլրդ լարի, որից 200,596 մլրդ-ը մուտք է գործել ոչ պետական սուբյեկտներից, իսկ 4,050 մլրդ-ը՝ պետական ձեռնարկություններից։