նորություններՔաղաքականություն 8 Նոյեմբերի, 2024 • Վրաստան կժամանեն ԵՄ 8 երկրների միջազգային հարաբերությունների հանձնաժողովների նախագահները

Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կժամանի ԵՄ ութ երկրների միջազգային հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակությունը։

Այս մասին հայտնել է Գերմանիայի Բունդեսթագի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

«Վրաստանը և նրա ժողովուրդը շատ թանկ են մեզ համար։ Մենք հավատարիմ ենք Եվրոպայի սրտում ազատ և ժողովրդավարական Վրաստանին: Կեղծված ընտրություններից հետո մենք մտահոգված ենք ընթացիկ իրադարձություններով»,- գրել է Ռոթը «X» սոցիալական ցանցում:

Միխայել Ռոթի խոսքով, Վրաստան են ժամանելու հետևյալ երկրների՝ Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովների նախագահները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝