Փետրվարի 17-ին, ժամը 11:00-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում հրավիրված մասնագետների՝ նյարդաբանի և նյարդավիրաբույժի կողմից կանցկացվեն անվճար խորհրդատվություններ։ Այդ օրը անմիջապես կարող եք գնալ հիվանդանոց և կենդանի հերթ կանգնել։

Ախալքալաքի հիվանդանոցում խորհուրդ են տալիս դիմել բժշկի, եթե ձեզ անհանգստացնում են հոդացավերը, գլխացավերը, ողնաշարի խնդիրները, օստեոխոնդրոզը և շատ ավելին…

Ինչո՞վ կարող են օգնել նյարդաբանը և նյարդավիրաբույժը:

Ե՞րբ է պետք դիմել նյարդաբանին:

Եթե Դուք ունեք.

  • գլխացավեր և գլխապտույտ
  • զգում եք մկանային թուլություն
  • ցավ մեջքի, ոտքերի, ձեռքերի, դեմքի և պարանոցի շրջանում
  • քնի խանգարումներ
  • ուշադրության և հիշողության վատթարացում
  • այս մասնագետին կապվում են նաև քայլվածքի վատ համակարգման և անկայունության, կոպերի կախվածության, չկառավարվող շարժումների, խոսքի տիկերի, խոսքի հանկարծակի փոփոխությունների և այլնի դեպքում։

Դուք կարող եք դիմել նյարդավիրաբույժին, եթե ունեք.

  • մեջքի կամ պարանոցի քրոնիկ ցավ
  • սկավառակի ճողվածք
  • ներգանգային անեւրիզմա
  • ցրված սկլերոզ (MS)
  • կծկված նյարդ
  • ռադիկուլիտ
  • ողնաշարի կոտրվածքներ
  • ողնաշարի ուռուցքներ
  • ողնաշարի դեֆորմացիաներ, ինչպիսիք են սկոլիոզը և սպոնդիլոլիստեզը
  • գլխի, ուղեղի, պարանոցի կամ ողնաշարի վնասվածքներ…