
Վրաստանում կրիպտոարժույթների մայնինգը, որը վերջին տարիներին անկում է ապրել, կրկին թափ է հավաքում, համաձայն էլեկտրաէներգիայի սպառման վիճակագրության, որը հրապարակել է Էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովը (GNERC): Խոսքն ուղղակի գնումներ իրականացնող ընկերությունների էլեկտրաէներգիայի սպառման մասին է, որոնց թվում այս տարի հայտնվել են մի քանի մայնինգով զբաղվող ընկերություններ։
2024 թվականի ինն ամիսների ընթացքում TFZ Services-ը, Itil-ը և Data Hub-ը սպառել են ընդհանուր առմամբ 198 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ հինգ անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 2023 թվականին այս ընկերություններից միայն Data Hub-ն էր զբաղվում մայնինգով, և դրա սպառումը կազմել է 36 միլիոն կվտ/ժ։ Այս տարի սպառումը բաշխված է հետևյալ կերպ՝ TFZ Services՝ 98 մլն կՎտժ, Itil՝ 54,7 մլն կՎտժ, Data Hub՝ 45,3 մլն կՎտժ։
Ըստ զեկույցի՝ մայնինգը հիմնականում իրականացվում է Թբիլիսիի ազատ արդյունաբերական գոտու (TIZ) տարածքում, որտեղ սպառող կազմակերպությունները կարող են էլեկտրաէներգիա օգտագործել առանց ԱԱՀ բաղադրիչի։ Հենց Թբիլիսիի TIZ-ից են գործում TFZ Services-ը և Data Hub-ը:
Bizzone.info