Ռոնդելի հիմնադրամի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլիի հետ Jnews-ը զրուցել է այն մասին, թե ինչպես են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, բողոքի ցույցերի և հեղափոխության հնարավորության, երկրի նախագահի դերի և շատ ավելիի մասին։

Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականները միանշանակ չեն, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Դուք։ Ի՞նչ տեղի ունեցավ Վրաստանում:

-Կարծում եմ, որ տեղի է ունեցել լայնամասշտաբ, նախապես ծրագրված և լավ խաղացած ընտրությունների կեղծում, բայց կարծում եմ, որ վերջնական հաշվով, մաթեմատիկորեն և վիճակագրորեն ամեն ինչ կարելի է ապացուցել, որ «Վրացական երազանքն» իրեն վերագրել է այս թվերը։ Դա կարելի է ապացուցել, օրինակ, ասենք, որ մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության թիվը ձայն տվողների թվից քիչ է, ինչը վիճակագրորեն անհնար է։ Նման մունիցիպալիտետները շատ են, այդ թվում՝ Նինոծմինդան։ Կարծում եմ, որ առաջին հերթին բոյկոտ կլինի։ Պետք է ապացույցներ ներկայացվեն, իսկ ընդդիմությունն արդեն գրում է, որ ապացույցներ են ներկայացնելու։ Իսկ հետո, բնականաբար, բոյկոտ կլինի։ Այսինքն՝ կուսակցությունները չեն մտնի խորհրդարան, կլինեն միջազգային ճնշումներ, որովհետեւ շատ ակնհայտ կեղծիք կա։ Եվ սրա արդյունքում, հավանաբար, անհրաժեշտ կլինի նշանակել նոր ընտրություններ։ Կամ երկրորդ՝ բռնապետություն կհաստատվի։ Եվ, իհարկե, մարդիկ պետք է իմանան, որ իրենք ապրում են ոչ լեգիտիմ պետությունում։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ առճակատումները կարո՞ղ են վերաճել հեղափոխության։

-Դե, ես կարծում եմ, որ սա ամենաանցանկալի սցենարն է։ Որովհետեւ հեղափոխությունն, իհարկե, արյան հետ է կապված։ Դե, կան թավշյա հեղափոխություններ, բայց այս իշխանության հետ, ինչպես մենք տեսնում ենք, նրանք մարդկանց ծեծի ենթարկելով և այլն չափից դուրս դաժան ցույցերը ցրելու մեթոդներ ունեն։ Հիմա եթե փորձ արվի, ասենք, հեղափոխություն անելու, ուժ կկիրառեն։ Բայց հնարավոր է նաև անարյուն դիմադրության սցենար։ Համընդհանուր բողոքի միջոցով իշխանություններին ստիպել գնալ զիջումների: Որովհետև սա չի կարելի հանդուրժել, իհարկե, քո ընտրական իրավունքի խեղաթյուրմամբ։ Որովհետև ընտրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու սուրբ իրավունքն է։

Հաշվի առնելով իշխող կուսակցության դիրքորոշումը՝ որքանո՞վ է իրատեսական խաղաղ ճանապարհով որոշակի արդյունքների հասնելն ու վերընտրությունները։

-Չգիտեմ՝ դա իրական է, թե ոչ, բայց գիտեմ, որ պայքարն իրական է, որ հասարակությունը չի համաձայնի սրանց հետ։ Որովհետև եթե ապացույցներ չլինեին, այո, բայց ապացույցներ արդեն կան, և երբ կան ապացույցներ, մարդիկ բոլորովին այլ կերպ կարձագանքեն դրան։

Ի՞նչ իրավիճակ է սպասվում Վրաստանում, եթե «Վրացական երազանքը» շարունակի մնալ իշախանության ղեկին:

-Շատ, շատ խավար: Չեմ կարող կանխատեսել, թե ինչ է մեզ սպասվում, բայց առաջին հերթին կարծում եմ, որ մենք, իհարկե, մեկուսացված կլինենք միջազգային հանրությունից։ Իհարկե, կան երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, օրինակ՝ Իրանը, գուցե և Թուրքիան ու մի քանիսը, որոնք սկզբունքորեն ժողովրդավարական երկրներ չեն համարվում, միգուցե նրանց հետ լավ հարաբերություններ կունենան, բայց, ամեն դեպքում, կունենան շատ դժվար ժամանակներ Ամերիկայի, Եվրոպայի և քաղաքակիրթ աշխարհի հետ: Սկզբունքորեն երկրում նույնպես դժվար է լինելու, քանի որ առանց վիզայի ռեժիմը կարող է չեղարկվել։ Չնայած, իհարկե, սրա հետ շատ զգույշ կվարվեն, քանի որ դեռ գիտեն, որ մարդիկ իրենք իրենցով մեղավոր չեն, բայց կարծում եմ, որ հնարավոր է նման բան, որ առանց վիզայի ռեժիմը ևս չեղարկվի։

Որքանո՞վ կարող է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ազդել իրավիճակի վրա։

-Նա արտերկրում մեծ հեղինակություն ունի, նրան լսում են, հավատում են նրա հայտարարություններին, օրինակ՝ արտերկրում ոչ ոք չի հավատում Կոբախիձեի կամ Պապուաշվիլիի հայտարարություններին, բայց հավատում է Վրաստանի նախագահի հայտարարություններին, և ես կարծում եմ, որ նա կարող է ազդել միջազգային հանրության վրա, առաջին հերթին: Երկրորդ՝ նա կարող է օգնել ընդդիմությանը համախմբվել և այլն։

Կարծում եմ, որ այդ ժամանակ մենք պետք է զգանք նույնը, ինչ զգում էինք Խորհրդային Միությունում, որտեղ ես չէի ընտրել կոմունիստական կուսակցության իմ ղեկավարներին, բայց մենք պետք է անեինք այն, ինչ հրամայում էին։ Դա շատ դժվար է։ Հատկապես երիտասարդների համար սա պետք է անընդունելի լինի։ Խորհրդային Միությունում չապրածների համար ինչպե՞ս կլինի հաշտվելը՝ հասկանալով, որ իրենց ձեռքից խլել են ընտրության իրավունքը։

Հաշվի առնելով ոչ վաղ անցյալը, բողոքի ակցիաներ՝ ընդդեմ այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման, որը ոչ մի էական արդյունք չտվեց, ներկա բողոքի ակցիաներն որքանո՞վ կարող են փոխել իրավիճակը։

Վերջնական հաշվով, իհարկե, դա արդյունք կտա: Ցանկացած բողոք ինչ-որ արդյունք տալիս է։ Եթե, օրինակ, վերջին բողոքի ակցիան ուղղակի արդյունք չի տվել, ապա շեղակի այն իհարկե տվել է։ Այն արթնացրել է երիտասարդությանը, և երիտասարդությունն այժմ շատ ավելի ակտիվ է քաղաքականապես, քան մինչ այս բողոքի ակցիաները։ Իսկ հիմա այս բողոքի ակցիան, որ հիմա դուրս կգա, կարծում եմ, որ կարթնացնի բնակչությանը, որ վերջիվերջո մարդիկ պետք է վարժվեն այն մտքին, որ չես կարող քեզ 50 լարիով վաճառել, վաճառել քո երկրի ապագան, և որ պետք է իրոք բարձրացնես քո ձայնը, երբ տեսնում ես անարդարություն և այլն: Սրանք առնվազն համընդհանուր արդյունքներն են, որոնք կարելի է ստանալ: Բայց իրական, գործնական արդյունքը, կարծում եմ, այն է, որ ի վերջո վրացական ընդդիմությունը կհասնի նոր ընտրությունների։

Կարծում եմ, որ վերջնական հաշվով դիտորդական կազմակերպությունները կծանոթանան փաստաթղթերին և ընտրությունները կհամարեն ոչ լեգիտիմ։ Նրանք կհայտարարեն այդ մասին։ Իսկ «Վրացական երազանքը» ստիպված կլինի անցկացնել նոր ընտրություններ, որոնք, բնականաբար, տանուլ կտա, քանի որ նրանք արդեն շատ ուժեղ վերահսկողություն կունենան նախկինում բաց թողնված բոլոր պահերի վրա։

Դուք չե՞ք կարծում, որ ընդդիմությունն այս հարցում գործնականում պարտություն կրեց, քանի որ պատրաստ չէր այնքան լավ, որքան անհրաժեշտ էր հաղթելու համար։

-Չեմ կարծում, որ մեր ընդդիմությունն այդքան ուժեղ է։ Կարելի է հաշվի առնել, որ ռեսուրսների առումով շատ ավելի աղքատ է։ Իսկ «Վրացական երազանքի» ռեսուրսներն անհամեմատելի են այն ռեսուրսների հետ, որոնք ուներ ընդդիմությունը։ Այսպիսով, կարող է հասկանալ, թե ինչու են նրանք բաց թողել որոշ բաներ: Եվ հետո պետք է հասկանալ, որ սա հիբրիդային գործողություն էր: Այնտեղ ներգրավված էին Ռուսաստանից խորհրդականներ, որոնք սովոր են ընտրությունները կեղծելուն։ Որոնք Ռուսաստանում արդեն մի քանի տարի իրականացվում են էլեկտրոնային եղանակով, ինչպես և Վրաստանում։ Նրանք լավ խորհրդատուներ ունեին, մանրակրկիտ պլանավորել էին, և այնպես արել, որ հետք չթողնեին։ Այնպես որ, դա հեշտ չէ: Ընդդիմությանը մեղադրելը հեշտ է, բայց մենք հիմա դա չպետք է անենք, քանի որ տեսնում ենք, որ ընդդիմությունն ընտրություններից հետո շատ արագ արձագանքեց այս ամենին։ Եվ նրանք շատ բաներ արեցին շատ ճիշտ: