Հասարակություննորություններ 27 Հոկտեմբերի, 2024 • ԿՀԸ-ի տվյալներով առաջատարը «Վրացական երազանքն» է

Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ խորհրդարանական ընտրություններում առաջատարն է «Վրացական երազանքը»՝ 53.064% քվեով: Հրապարակվել է 2251 տեղամասերի արդյունքները։ Տվյալները անընդհատ փոփոխվում են:

Երկրորդ տեղում է «Հանուն փոփոխությունների» կոալիցիան, որը հավաքել է ձայների մոտ 10%-ը։

«Միասնություն-ազգային շարժումը» նույնպես հավաքել է ձայների մոտ 10%։

«Ուժեղ Վրաստանը»՝ մոտ 9%։

«Գախարիան հանուն Վրաստանի»՝ մոտ 8%։

Իշխող կուսակցությունը տոնում է հաղթանակը, իսկ ընդդիմադիր առաջնորդները հայտարարում են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝