Edison Research-ի էքզիթ-փոլի տվյալներով՝ 5 քաղաքական սուբյեկտներ հաղթահարել են 5 տոկոս ընտրական շեմը։
Formula հեռուստաընկերության պատվերով անցկացված exit poll-ի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ամբողջությամբ անցել են համամասնական ընտրակարգով, բաշխվել են հետևյալ կերպ.
(41) «Վրացական երազանք»՝ 40.9%
(5) «Միասնություն – ազգային շարժում»՝ 16.7%
(4) «Փոփոխությունների համար կոալիցիա»՝ 16,7%
(9) «Ուժեղ Վրաստան»՝ 10,3%
(25) «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 8,2%
«Գորբի»-ի կողմից անցկացված և «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով exit poll-երի համաձայն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ժամը 18:30-ի դրությամբ 5 տոկոսի շեմը հաղթահարել է 4 կուսակցություն։
Մասնավորապես.
- «Վրացական երազանքը» ստացել է ձայների 56,1%-ը
- «Փոփոխությունների կոալիցիան»՝ 12,6%-ը
- «Միասնական ազգային շարժումը»՝ 11,6%-ը
- «Ուժեղ Վրաստանը»՝ 7,0%-ը
- «Գախարիան հանուն Վրաստանին»՝ 4,8%-ը
- «Գիրչին»՝ 3,0%-ը
- «Հայրենասերների դաշինքը»՝ 2,2%-ը
- Մյուսները՝ 2,7%-ը:
«Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ սխալման շեմը +- 2,5 տոկոս է։