
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մայրաքաղաքում կայացել է Թբիլիսիի «Վազիսուբանի» և Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլային թիմերի հանդիպումը, որը ավարտվել է «Աբուլի» հաղթանակով։ Խաղն ավարտվել է 4։2 հաշվով։
Ֆուտբոլային հանդիպման ժամանակ գոլերի հեղինակ են դարձել՝ Դարբինյան Ռաֆայելը՝ 2 գոլ, Մարգարյան Ստեփանը՝ 1 գոլ և Կուկուլիա Նուկրին՝ 1 գոլ։
Հիմա առաջնության սանդղակում «Աբուլը» 7-րդ հորիզոնականում է։ Հաջորդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժամը 15։00-ին Նինոծմինդայի կենտրոնական մարզադաշտում՝ Դուշեթիի «Արագվի 2» թիմի հետ։