Վրաստանում անցկացված հարցման արդյունքներով` 2024 թվականին ընտանիքների ինտերնետով ապահովման ցուցանիշն աճել է 2.6%-ով, իսկ տնային տնտեսությունների 91.5%-ն ունի ինտերնետ հասանելիություն, հայտնել է վրացական «Սաքստատ»-ը։
2024 թվականի հետազոտության արդյունքների համաձայն՝ վերջին 3 ամիսներին ինտերնետից օգտվել է 6 տարեկան և բարձր տարիքի բնակչության 84,8 տոկոսը, ինչը 2,1 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։
Հարցման արդյունքներով` 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում վերջին երեք ամիսներին ինտերնետից օգտվելու հիմնական նպատակներն են եղել․
- սոցիալական ցանցերի օգտագործում (94,6 տոկոս),
- ինտերնետ-բանկի օգտագործում (50,4 տոկոս),
- առողջական խնդիրների վերաբերյալ տեղեկատվության որոնում (47.2 տոկոս),
- առցանց նորություններ/թերթեր/ամսագրերի ընթերցում (46.6 տոկոս),
- ապրանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության որոնում (43.1 տոկոս),
- էլ․փոստի ստացում/ուղարկում (37.9 տոկոս),
- ծրագրերի (բացի խաղերից) ներբեռնում (15,5 տոկոս),
- աշխատանքի որոնում կամ աշխատանքի ընդունման դիմում (11.8 տոկոս)։