Հունվարի 29-ին Նինոծմինդայում տեղի ունեցավ դահուկավազքի մրցույթ, որն իր տեսակով առաջին անգամ էր անցկացվում Նինոծմինդայի շրջանում:

Մրցույթը նվիրված էր ԽՍՀՄ դահուկային սպորտի վարպետ, տարբեր մրցաշարների հաղթող՝ Թադևոս Արզումանյանի հիշատակին:

liji mrcuyt1

Մրցույթին մասնակցում էին 50-ից ավելի մարզիկներ ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ Հայաստանից: Մրցույթը անցկացվեց 2 տարիքային խմբերի համար՝ մինչև 15 տարեկան և 15-ից բարձր տարիքի մասնակիցների մասնակցությամբ:

lijai mrcuyt

Դահուկավազքի մրցույթի կազմակերպչի խոսքերով, մրցույթը ստացվեց՝ «Մրցույթի արդյունքներից գոհ եմ, և ցանկությունը մեծ է, որ ամեն տարի կազմակերպենք նմանատիպ մրցույթներ»,- ասաց Նինոծմինդայի սպորտ դպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը:

liji mrcuyt2

Դահուկավազքի մրցույթին ներկա էին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սլավիկ Սարգսյանը և Վրաստանի բիաթլոնի ֆեդերացիայի նախագահ Նիկոլոզ Բուձիշվիլին: Մրցույթի ավարտին հյուրերը նույնպես կիսվեցին իրենց տպավորություններով, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից և մասնակիցներից գեղեցիկ մրցույթ ապահովելու համար:

Խաղի ավարտին հաղթող մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

liji mrcuyt3

Ջուլիետա Տոնականյան