Հունվարի 27-ին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին մասնակցեց Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը յուրաքանչյուր տարի հարգում է նացիստական ռեժիմի միլիոնավոր հրեա զոհերի հիշատակը:

«Ցավոք նման ողբերգությունների պատճառ դառնում է անտարբերությունը, այդ իսկ պատճառով հարկավոր է պայքարել այդ երևույթի դեմ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և փորձում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել այս խնդրին », – հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:

Միջոցառումը տեղի ունեցավ Վրաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում: Մասնակիցները վառեցին մոմեր և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոլոքոստի զոհերի հիշատակը:

Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Ցանկանում ենք նշել, որ հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է:

Լուսինե Աստոյան