Վրացական դպրոցների աշակերտները կարող են մասնակցել անսովոր լուսանկարչական մրցույթի, լուսանկարելով իրենց ուսուցչին դասի ընթացքում, աշխատանքային պրոցեսում:

Ուսուցչի մասնագիտական զարգացման Ազգային կենտրոնը Վրաստանի դպրոցների աշակերտների համար հայտարարել է «Իմ ուսուցիչը» լուսանկարների մրցույթ, հայտարարվում է կենտրոնի պաշտոնական կայքում:

Մրցույթի հիմնական նպատակն է ուսուցչի մասնագիտության խթանումը: Մասնակցել ֆոտոմրցույթին կարող են Վրաստանի հանրային և մասնավոր դպրոցների VII-XII դասարանների աշակերտները:

Աշակերտները պետք է լուսանկարեն իրենց ուսուցչին դասի ժամանակ աշխատանքային պրոցեսի ընթացքում: Լուսանկարի չափը պետք է լինի առնվազն 3300X4200 փիքսել: Լուսանկարը պետք է ուղարկել tpdc.georgia@gmail.com էլեկտրոնային փոստով և նշել անուն, ազգանուն, դպրոցը, դասարանը, ինչպես նաև ուսուցչի անձնական տվյալները, ով լուսանկարված կլինի լուսանկարում:

Լուսանկարները կտեղադրվեն Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի Facebook սոցիալական ցանցի պաշտոնական կայքում: Երեք մասնակիցներ, ովքեր կստանան ամենաշատ լայքերը կհամարվեն հաղթողներ: Նրանք կստանան արժեքավոր նվերներ:

Մրցույթի հաղթողների պարգևատրման օրը տեղի կունենա նաև բոլոր մասնակիցների աշխատանքների լուսանկարչական ցուցահանդեսը: Մրցույթի կազմակերպիչները խնդրել են ուղարկել միայն մեկական լուսանկար: Լուսանկարների ընդունումը կավարտվի փետրվարի 17-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին: