Ամանորյա տոներից հետո Ախալքալաքի մանկապարտեզները աշխատում էին մինչև ժամը՝ 14:00-ն, սակայն Մանկապարտեզների միավորումում խոստացան, որ հունվարի 16-ից նրանք կսկսեն աշխատել սովորական ռեժիմով:

Հունվարի 10-ից Ախալքալաքի մանկապարտեզներն արդեն սկսեցին ընդունել իրենց սաներին, սակայն երկու պատճառից ելնելով աշխատում էին մինչև ժամը 14:00-ն: Պատճառներից մեկն այն է, որ միանգամից ամանորյա տոներից հետո երեխաների ծնողները չեն տանում երեխաներին մանկապարտեզ, վախենալով, որ երեխան կմրսի: Նախկինում երկար ամանորյա տոներից հետո, որի ընթացքում մանկապարտեզի շենքերը չէին ջեռուցվում, սառը շենքերը տաքացնելու համար ավելի շատ ժամանակ էր պահանջվում: Այս տարի քաղաքի մանկապարտեզների շենքերի ջեռուցումը չի անջատվել, բայց ծնողները, հավանաբար, իներցիայով կրկին երեխաներին չեն բերել: Ըստ Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանի №3 մանկապարտեզում եղել է ընդամենը 3 երեխա:

Երկրորդ և հիմնական պատճառը կարճ օրվա այն էր, որ երեխաների համար պարենային ապրանքների գնման տենդեր-մրցույթից հետո, պայմանագրերը ընկերությունների հետ, որոնք պետք է զբաղվեն գնումներով, ստորագրել են միայն այսօր: 5 տենդեր-մրցույթները պարենային ապրանքների գնման համար հայտարարվել էին անցյալ տարի դեկտեմբերի վերջին:

Սննդի տարբեր ապրանքների տենդեր-մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Թաթեշվիլին 66 499 լարիով: Այգեգործական և գյուղատնտեսական մթերքների մրցույթը հաղթել է ՍՊԸ «Կուշա 2011» ընկերությունը 7000 լարիով: Կենդանական ծագման արտադրանքների տենդեր-մրցույթը, միս և մսամթերք հաղթել է անհատ ձեռներեց Խաթունա Պետրիաշվիլին 51 600 լարիով: Հացահատիկայինների, կարտոֆիլի, բանջարեղենի, մրգի և ընկույզի տենդեր-մրցույթը հաղթել է ՍՊԸ «Մեգա շոպին» 23 795 լարիով, իսկ կաթնամթերքինը` անհատ ձեռներեց Մերուհի Բաղդատյանը 58 000 լարիով, սակայն հետագայում հրաժարվել է ու հաջորդը ըստ տենդերի Նորայր Ջեյրանյանն է:

Ըստ Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանի, մանկապարտեզները կգործեն սովորական ռեժիմով երկուշաբթվանից:

Քրիստինե Մարաբյան