Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է կես միլիոնով, իսկ զբոսաշրջությունից ստացված շահույթը` գերազանցել է $ 2 մլրդ:

Զբոսաշրջության ուղղությամբ դրական վիճակագրության մասին խոսեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Կառավարության նիստի ընթացքում:

«Սա համարվում է այն ընդհանուր ջանքերի արդյունքը, որոնք մենք իրականացնում ենք այդ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանի միջազգային դիրքավորման առումով, որպես զբոսաշրջային ներգրավման ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ պետք է ընդլայնել ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք չորս սեզոնային հանգստավայրերի շինարարության ճանապարհով, ինչպես նաև զբոսաշրջային ուղղությամբ նոր ճանապարհների շինարարության ճանապարհով, քանի որ դա կհանգեցնի կոնկրետ արդյունքների: Դա տեղի բիզնեսների և բնակիչների համար կլինի հավելյալ եկամուտ», – հայտարարեց վարչապետը:

Ըստ Գիորգի Կվիրիկաշվիլիի նաև ողջունելի է այն արդյունքը, որ այս տարի, շատ միջազգային, մեծ հեղինակություն ունեցող հրատարակություններ Վրաստանն համարում են ամենագրավիչ զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Լուսինե Աստոյան