Ինչու է ձգձգվել Վրաստանի քաղաքացիների համար դեպի ԵՄ-ը մուտքի արտոնագրի ազատականացման ռեժիմի գործընթացը, ինչ պրոցեսներ է մնացել հաղթահարելու, ինչպես և ինչքան ժամանակով հնարավոր կլինի մեկնել Եվրոպա առանց մուտքի արտոնագրի, – այս և բազմաթիվ այլի մասին jnews.ge-ն զրուցեց Ռազմավարական հետազոտությունների Տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Միխայիլ Միրզաշվիլիի հետ:

– Ինչ է մնում Վրաստանին անել Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու համար:

Համեմատած նրա հետ ինչը անցել ենք շատ քիչ է մնացել, միայն այն, որ Եվրախորհրդարանը պետք է օրենքի մեջ փոփոխություն մտցնի, և կոպիտ ասած տեղափոխի Վրաստանը այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները չեն կարող մեկնել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Եվրամիության երկրներ, և մտցնի այն երկրների ցուցակ, որոնց քաղաքացիները կարող են Եվրոպա մեկնել առանց մուտքի արտոնագրի: ԵՄ-ի մասնաճյուղերը պետք է հաստատեն այս որոշումը: Վերջերս եղավ սկզբունքային փուլը, երբ Եվրամիության երեք ճյուղերը, ԵՄ անդամ-երկրների ներկայացուցիչները պայմանավորվեցին, որ Վրաստանին կտրվի այդպիսի հնարավորություն: Քաղաքական առումով, ոչ մի խոչընդոտ չկա: Վրաստանին տրվել է երկամյա ծրագիր, որի շրջանակներում Վրաստանը առաջին տարվա ընթացքում պետք է մտցներ օրենսդրական փոփոխություններ, իսկ երկրորդ տարում իրականացներ այն: Ամբողջ այդ երկու տարվա ծրագիրը բաժանվել է 4 փուլի: Յուրաքանչյուր փուլում, Վրաստանը կատարել է այդ բոլոր պարտավորությունները շատ բարձր մակարդակով:

– Երկար ժամանակ է, որոշ երկրներ դեմ էին Վրաստանին և Ուկրաինային տալու առանց մուտքի արտոնագրային ռեժիմ, ինչի հետ էր պայմանավորված այդ կտրուկ փոփոխությունը:

Ես ուզում եմ ասել, որ չկա որևէ հրաժարման միտումներ: Վրաստանի Եվրամիության հետ մերձեցման միտումը շարունակում է աճել, և ոչ մի հետդարձի քայլ չի եղել: Միակ բանը, որը կարելի է ասել, դա այն է, որ գործընթացը մի փոքր հետաձգվել է: Դա պայմանավորված է նրանով, որ այն ժամանակ, երբ Վրաստանը ստացավ մուտքի արտոնագրի ազատականացման ծրագիրը, Եվրամիությունը չուներ նման սուր խնդիր փախստականների հետ: Հատկապես դրան ազդեց Սիրիայում տիրող իրավիճակը:
Այդ իսկ պատճառով այդ ժամանակ այդ գործոնը հաշվի չի առնվել: Այս նյուանսը, հետագայում հայտնվեց, և հենց սրա պատճառով ի հայտ եկավ ևս այլ լրացուցիչ պայման Ուկրաինայի, Վրաստանի և այն երկրների համար, որոնք կստանան մուտքի արտոնագրի ազատականության ռեժիմ: Լրացուցիչ պայմանները բաղկացած էին նրանից, որ ԵՄ-ն պետք է օգտագործեր մուտքի արտոնագրի ազատականացման ռեժիմը կասեցնելու մեխանիզմ:

– Ինչ է մեզ համար մուտքի արտոնագրի ռեժիմը գործնականում և ինչպիսին է կասեցման մեխանիզմը:

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի, որը մեզ պետք է տրվի, ենթադրում է, որ Վրաստանի քաղաքացիները կկարողանան մեկնել ԵՄ առանց մուտքի արտոնագրի և մնալ այնտեղ 3 ամիս ժամկետով, 6 ամիս ժամկետով: Եվ եթե պարզվի, որ Վրաստանի քաղաքացիները կխախտեն այդ ռեժիմը մասայականորեն, և եթե պարզվի, որ Վրաստանի շատ քաղաքացիներ ապաստան խնդրեն, և դա դուրս գա շրջանակներից, այդ ժամանակ ԵՄ-ն կարող է կասեցնել առանց մուտքի արտոնագրի ռեժիմը: Եվ մենք կվերադառնանք այն իրավիճակին, որի մեջ մենք գտնվում են հիմա: Եվրամիությունը ունի նման մեխանիզմ, և նրանք ցանկանում են, որպեսզի այդ մեխանիզմը դարձնեն ավելի ճկուն և արագ:

Քրիստինե Մարաբյան