Հայաստանի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում:

Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան և նրա հայ գործընկեր Վիգեն Սարգսյանը Թբիլիսիում ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության 2017 թվականի համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Վրաստանի Պաշտպանության նախարարության կայքը:

Սարգսյանը պաշտոնական աշխատանքային, երկօրյա այցով Թբիլիսիում է գտնվում: Նա ծաղիկներ է խոնարհել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշարձանին, որը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում: Այնուհետև քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

«տարածաշրջանային անվտանգությունը, խաղաղությունը մեր երկրների շահերից է բխում: Մենք ամեն ինչ կանենք խաղաղության պահպանման համար: Այսօր մենք ստորագրեցինք հաջորդ տարվա պաշտպանության ոլորտի համագործակության պլանը, որն իր մեջ ներառում է տարբեր ասպեկտներ, այդ թվում համագործակցություն կրթության ոլորտում: Մենք ուզում ենք հետագայում ավելի ամրացնել ու խթանել այս հարաբերությունները»,- ասել է Իզորիան համագործակցության ծրագրի ստորագրումից անմիջապես հետո:

Վիգեն Սարգսյանը, որպես Հայստանի հանրապետության Պաշտպանության նախարար առաջին անգամ է գտնվում Վրաստնում: Նա շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը ջերմ հյուրընկալության համար և միաժամանակ կարևորել է Հայաստան-Վրաստան բարիդրացիական հարաբերությունները:
«Մեր ժողովուրդները հազարավոր տարիներ լավ հարաբերությունն են հաստատել: Վրաստանը ուժեղ պետություն է, որը դարերով կառուցել է իր պետականությունը: Վրաստանի հետ մենք շատ ամուր և ընկերական հարաբերություններ ունենք»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Մի քանի օր առաջ Լևան Իզորիան Բաքվում նմանատիպ համաձայնագիր էր ստորագրել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Գասանովի հետ: