Դեկտեմբերի 9-ից 11-ը Խաշուրում տեղի ունեցավ ըմբշամարտի բաց առաջնություն, որին մասնակցում էին ոչ միայն Վրաստանի մարզիկները, այլ նաև Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակիցները։

Մրցույթին մասնակցում էին տարբեր տարիքի 20-ից 59-ը կգ քաշային կարգի մարզիկներ, Ախալքալաքը մրցույթին մասնակցել է 8 մարզիկով, իսկ ընդհանուր մասնակիցների քանակը 250-300 է եղել։
Ըմբշամարտի այս առաջնությունից Ախալքալաքի մասնակիցները վերադարձան երեք բրոնզե մեդալով։

«Մենք ստացանք երեք մեդալ և մեկ խրախուսական։ Չնայած մասնակիցները լավագույնին էին արժանի, բայց սպորտում հաճախ ենք հանդիպում անարդարությունների», – մեզ հետ զրույցում իր սաների ձեռքբերումների մասին ասաց Նորայր Կրջացյանը։

Տարբեր քաշային կարգերում 3-րդ տեղի արժանի մրցանակներ են ստացել Գոգորյան Ռոմանը, Եզոյան Ժորան և Գոգորյան Ռուբենը, իսկ խրախուսական մրցանակի արժանացել է Գոգորյան Մյասնիկը։

@mbshamart1

Ջուլիետա Տոնականյան