Վրաստանի խորհրդարանի ընտրություններից հետո շատերը դատապարտում են խորհրդարանական «գլխավոր» ընդդիմադիր ուժ` ՄԱՇ-ին անգործության համար, շատերը կարծում են, որ այդպես էլ պետք է լիներ: Սակայն ընդդիմադիր կուսակցության ներսում տեղի է ունենում էական փոփոխություններ:

Օրերս Թբիլիսիում ՄԱՇ-ն անցկացրեց քաղաքական խորհրդի հանդիպում, որի ընթացքում քննարկեցին մի շարք խնդիրներ: Ըստ քաղաքական փորձագետի, մինչ վերջերս ՄԱՇ անդամ Գելա Վասաձեի, քաղաքական խորհրդի նպատակն էր ընտրել նոր նախագահ:

«Միացյալ ազգային շարժման ղեկավարությունը որոշել է ընտրել նոր նախագահ Սահակաշվիլիի փոխարեն, պատճառն այն է, որ նա այստեղ չէ, պետք է նոր նախագահ, և որ դա պետք է լինի Դավիթ Բաքրաձեն, բայց կուսակցական անդամների մեծ մասը դեմ էին դրան, ինչպես նաև մեղադրում են ղեկավարությանը ընտրությունները իշխող կուսակցությանը կանխամտածված հանձնելու մեջ» – ասում է Գելա Վասաձեն:

Քաղաքական խորհրդի հանդիպման ժամանակ, ըստ Գելա Վասաձեի կար երկու վիճելի հարց. առաջինը՝ հարկավոր է արդյոք ընտրել նոր նախագահ և երկրորդը, որքան մարդ պետք է լինի համագումարին, որը նախնական տվյալների համաձայն տեղի կունենա հաջորդ տարվա հունվարին:

«Ինչու է այդքան կարևոր քանի պատվիրակ կլինի: Միացյալ ազգային շարժման ներկայիս ղեկավարությունը չկարողացավ հավաքել շատ պատվիրակներին ովքեր դեմ կքվեարկեին Սաակաշվիլիին և որոշեցինք անցկացնել համագումար 2 հազար պատվիրակներով, իսկ Սահակաշվիլիի կողմնակիցները պնդում էին 7000 պատվիրակով, հաղթեցին վերջինները: Սա պառակտում չէ, քանի որ մի կողմում երկու տասնյակ կուսակցական ֆունկցիոներներ են, իսկ մյուսում գրեթե բոլոր կուսակցության անդամները: Բոկերիան, Բաքրաձեն և պատգամավորների մեծ մասը հիմա անցկացնելու են համագումարը և ամեն ինչ կմնա ինչպես նախկինում կար, ամենայն հավանականությամբ կփոխեն քարտուղարությունը: Վստահ եմ, որ 7000-ն այն մարդիկ են, ովքեր կաջակցեն Սահակաշվիլին ինչ-որ ասի: Սահակաշվիլին արդեն գրել է ֆեյսբուքում շնորհակալություն նրանց, ովքեր չեն թույլ տվել իրեն կուսակցությունից հեռացնելու ծրագրի իրականացմանը», – բացատրում է քաղաքագետը:

Այլ կարծիքի է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Դարչիաշվիլին: Նրա կարծիքով, կուսակցությունը դեռ բաժանված է երկու մասի, և երկու կողմերն էլ հարցերի վերաբերյալ ունեն իրենց տեսակետը:

«Այստեղ այնքան էլ միանշանակ չէ, ինչպես սովորաբար ընկալվում է մարդկանց, լրատվամիջոցների կողմից, որ մեկը Սահակաշվիլիի կողմից է, իսկ մյուսը դեմ: Կարծիքների բաժանումը տեղի է ունեցել կոնկրետ հարցերի շուրջ: Բայց ուղղակի ոչ պաշտոնական լիդերին կողմ կամ դեմ կուսակցության հիմնադիրին, այլ կողմ կամ դեմ մասնավորապես ընտրություններին և հետընտրական իրավիճակին: Այսինքն մի մասը, կողմ է որ պետք է բոյկոտել խորհրդարանը, մի մասը այդ պահանջից հետ կանգնեց, բայց հետո պահանջեցին բոյկոտել երկրորդ փուլը: Այժմ այդ մասը դեռ հեգնանքով է նայում ՄԱՇ ներկայությանը խորհրդարանում: Իսկ երկրորդ մասը, ընդհակառակը՝ ասում է, որ իրավիճակն այնպիսին է, որ չկա այլ հնարավորություն: Հասարակության տրամադրությունը թույլ չի տալիս ինչ-որ բանի հույս ունենալ: Այսինքն, այս կառավարությունը իշխանության գլխին է և պետք է օգտագործել այդ հարթակները, որոնք ստացվել են, այո, բացարձակապես ոչ հավասար պայքարում, սակայն հրաժարվել խորհրդարանական ամբիոնից անհնար է», – ասում է Դավիթ Դարչիաշվիլին:

Դավիթ Դարչիաշվիլին առաջիկա համագումարում պատվիրակների թվի տարաձայնությունները բացատրեց հետևյալ կերպ.

«Երկրորդ հարցը, որը առաջացրեց կարծիքների տարանջատումը և ներքին քննարկումներ, դա այն էր, թե ինչպես անցկացնել կուսակցության համագումարը: Ընտրություններից հետո ինքնին հարց առաջացավ համագումարի անցկացման, որը կսահմանի ապագա կառավարության կառուցվածքը և նախագահի հարցը: Ինչպես նաև ինչպիսի մարտավարական, ռազմավարական հարցեր կքննարկվեն, և այդտեղ հանկարծ ի հայտ եկավ, իմ կարծիքով, դատարկ տեղը, բանավեճ, որքան պետք է լինեն պատվիրակները 2000, թե 7000: Ես չեմ բացառում, որ դրա հետևում կարող է անուղղակի կանգնած լինել, և այդ հարցը կարող է լինել ինչ որ բանում չհամաձայնեցված կուսակցության հիմնադիր առաջնորդի Միխայիլ Սահակաշվիլիի հետ, կամ էլ չի կարող: Ելնելով այն բանից, որ նա հիմնադիրն է, պետք է համաձայնության գալ նրա հետ յուրաքանչյուր հարցում: Ապա մեկը կողմ է, մյուսը դեմ նրան, այդպիսի հարց չկա», – ասաց նա:

Ըստ «Միացյալ ազգային շարժման» քաղխորհրդի անդամի պատվիրակների թվի հարցը կապված չէ նոր առաջնորդի վերընտրման հետ, այլ ֆինանսների բացակայության հետ:

«Դրամական խնդիրներ կան: Մենք լավ վիճակում չենք: Ասել, որ նախկին կառավարությունը ինչ-որ տեղ է տարել միլիարդները, այդպես չէ: Դա ցույց է տալիս կուսակցության ֆինանսական վիճակը: Դե մեզ կօգնի այն, որ մեզ պետք է վճարեն բյուջեից ընտրություններից հետո, և իհարկե պատվիրակների թիվը ևս հարկավոր է փողի առումով հաշվի առնել, և ասել, որ շատ ավելի էժան կլինի, եթե հավաքվի 2000 պատվիրակներ, ոչ թե 7000, բայց դա կարևոր չէ, հնարավոր է ինչ որ կերպ գտնել գումար, եթե կուսակցության անդամների մեծամասնությունը կողմ է ավելի շատ ներկայացվածության: Ես կարծում եմ, որ դա ավելի շատ սկզբունքային հարց է, պատվիրակության սկզբունք, ներկայացուցչության սկզբունք կամ անվստահության: Կամ մենք ուզում ենք, որ կուսակցության ամեն երրորդ անդամը լինի համագումարի պատվիրակ, դա պարզապես չի լինում ժամանակակից աշխարհում», – ասում է Դավիթ Դարչիաշվիլին:

Մեր զրույցի վերջում, «Միացյալ ազգային շարժման» նախկին պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին հավելել է, որ այժմ ամենամեծ ընդդիմադիր կուսակցության պարտությունը արդեն կուսակցության ներսում ի նպաստ կառավարման էր:

«Ինձ թվում է, որ 2012 թ.-ի ընտրություններում պարտությունը, երբ կուսակցությունը կորցրեց իշխանությունը ինչ-որ տեղ օգուտ տվեց, այն իմաստով, որ ներքին ժողովրդավարությունը էլ ավելի զարգացավ: Զարգացավ որոշման կայացաման կարգը, որոշ բանաձևեր մշակվեցին, որպեսզի կառավարումը լիներ հավաքական: Նախկինում, այն ինչ-որ հեղափոխական ոգի էր և ոչ այնքան մեծ ուշադրություն էր դարձվում, թե ով է որոշում կայացնում: Մեկը կհավաքվեր նախագահի շուրջ, կասեր այսպես և բոլոր մյուսները կհամաձայնեին: Այժմ դա այդպես չէ: Հիմա իրականում ​​հավաքական կառավարում է, այդ պատճառով էլ չկան առաջնորդներ: Կան մի քանի առաջնորդներ կամ նույնիսկ մի քանի տասնյակ առաջնորդներ», – ասում է Դավիթ Դարչիաշվիլին:

Քրիստինե Մարաբյան