Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է, սակայն կան որոշ սահմանափակումներ:

Մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Կոբի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն հակասահքային շղթաներով:

Երկու և ավել տանող կամրջակ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:

Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառի ռեժիմով և միայն ձնահյուսից պաշտպանող թունելով:
Կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը պետք է իրականացվի միակողմանի կարգով: