Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի միջև ձևակերպվել է շրջանակային համաձայնագիր անվտանգության ոլորտում 2016-2019թ. համար: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերը:

Երեք տարիների համագործակցության շրջանակային փաստաթուղթը անվտանգության ոլորտում որոշում է երկկողմ համագործակցության երկարաժամկետ խնդիրները, անում առաջնահերթությունների սինքրոնավորումը և ռեսուրսների պլանավորումը, ինչպես նաև նպաստում պաշտպանական կարողությունների զարգացմանը: Շրջանակային փաստաթուղթը համարվում է համաձայնություն, որը աջակցում է «Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին» հուշագիրը և նպաստում է Վրաստանի պաշտպանության հետագա զարգացմանը:

ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության արդյունքում տեղի է ունեցել կենտրոնացում հիմնական նպատակների վրա, որոնք համարվում են` Վրաստանի զինված ուժերի հնարավորությունների բարելավումը, Վրաստանի պաշտպանության արդյունավետ և կայուն համակարգի ձևավորում, ապահովել մասնագիտական և արդյունավետ զինվորական կառավարում:

Շրջանակային համաձայնագրի ուրվագծված գերակայությունները, պաշտպանության ոլորտում նպատակներն ու խնդիրները պետք է ենթակա լինեն ամենամյա վերանայման և բարելավման երկկողմ բարձր մակարդակի խորհրդակցությունների ձևաչափով:

Լուսինե Աստոյան