«Վրաստանի հայերի միությունը» ի պատիվ նկարիչ Սերգեյ Փարաջանովի հայտարարում է լավագույն արվեստի գործերի մրցույթ:

Սերգեյ Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցույթին մասնակցելու համար, քո ցանկությամբ, կարող եք ներկայացնել արվեստի ցանկացած աշխատանք.

• Ձեռագործ աշխատանք
• Լուսանկար
• Նկար

Ըստ մրցույթի պայմանների, ցանկացողները պետք է լուսանկարեն իրենց աշխատանքները և դնեն ցուցադրության ստեղծագործական մրցույթին նվիրված միջոցառման ալբոմում, որը գտնվում է «Վրաստանի հայերի միության» էջում, «Facebook» սոցիալական ցանցում, իսկ մինչ դեկտեմբերի 25-ը, արդեն անհրաժեշտ է «Վրաստանի հայերի միության» գրասենյակ ներկայացնել օրիգինալ աշխատանքը:

Լուսանկարները ցուցադրելու դեպքում պետք է նշել անունը, ազգանունը, աշխատանքի անվանումը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել: (00995) 595 004 884 հեռախոսահամարով:

«Վրաստանի հայերի միությունը» հստակեցնում է որոշակի պայմաններ:

Նկարը կարող է իրականացվել ցանկացած միջոցներով, բայց պետք է հետևել նվազագույնը 50*60 ձևաչափին, ավելին ընդունելի է, բայց ոչ պակաս:

Լուսանկարների ձևաչափը – 40*50:

Ձեռագործ աշխատանքները, կամ արվեստի ստեղծագործությունները պետք է համապատասխանեն մրցույթի թեմատիկային:

Ներկայացված աշխատանքները չպետք է գերազանցեն առավելագույնս 3-ը, լրացուցիչները չեն դիտվի:

Մրցույթի կանոններին չհամապատասխանող աշխատանքները չեն քննարկվի: