Դեկտեմբերի 5-ին Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում կատարվեց Մարզական գույքի նվիրատվության արարողություն։

Նվիրատվությունը կատարել էր Հայաստանի սփյուռքի նախարարությունը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ․ Սալբիյանի և Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի համատեղ առաջարկով։

«Որոշ ժամանակ առաջ ես և Տեր Բաբգէն վրդ․ Սալբիյանը հանդիպում ենք ունեցել Սփյուռքի նախարարության ներկայացուցիչների հետ և ահա այսօր մենք այցելել ենք Կարտիկամ գյուղ Սփյուռքի նախարարության փոքրիկ նվերը փոխանցելու: Հանդիպման ժամանակ մեզ հարցրեցին թե, ո՞ր գյուղի համար կուզենայինք նվիրատվություն անել և մեր մեջ միանգամից առաջացավ այն միտքը, որ Կարտիկամ գյուղին արժե նվիրատվություն անել նրա համար, որ կարտիկամցի մարզիկները մեր անունը բարձր են պահում ոչ միայն Վրաստանում ու Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում»,- ասաց Սամվել Պետրոսյանը։

kartikam

Կարտիկամը Ախալքալաքի շրջանի այն եզակի գյուղերից է, որտեղ երիտասարդների մեծամասնությունը զբաղվում է սպորտով և ոչ միայն սիրողական, այլ նաև պրոֆեսիոնալ մակարդակով։ Այսօր Կարտիկամի մարզիկները Ջավախքի անունը բարձր են պահում ամբողջ աշխարհում, մասնակցելով միջազգային մասշտաբի մրցույթների։ Սփյուռքի նախարարությունից երիտասարդները ստացան ծանրաձողեր։

Սակայն մարզական գույք նվիրատվել են ոչ միայն Կարտիկամ գյուղին, այլ նաև Բուռնաշեթ, Կիրովական և Կաթնատուր գյուղերին։

«Եկեղեցին այս ամենին ներգրավված է նրա համար, որովհետև եթե երիտասարդության հիմնական զբաղմունքը սպորտն է, ապա դա ողջյունելի է, և եկեղեցին պատրաստ է աջակցել ցանկացած դրական մտահաղացման իրականացմանը։ Սփյուռքի նախարարությունը նույնիսկ Բաթումիի հայ առաքելական եկեղեցուն կից մշակութային կենտրոնում նվիրատվություններ էր կատարել»,- ասաց Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը։

Մարզական գույք նվիրատված բոլոր գյուղերում երիտասարդները ակտիվ զբաղվում են սպորտով՝ Կարտիկամ գյուղում 120 մարզիկ է հաճախում մարզասրահ, իսկ Կիրովականում 20 մարզիկ, սակայն նոր գույքով համալրվելուց հետո գյուղերում մարզվելու հնարավորություն են ստանում նաև այն երիտասարդները, ովքեր պրոֆեսիոնալ մակարդակի չեն մարզվում։

Մարզական գույքի նվիրատվության համար Կարտիկամ գյուղի հասարակության և սեփական անունից շնորհակալություն հայտնեց Ախալքալաքի սպորտ դպրոցի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը։

kartikam1

Ջուլիետա Տոնականյան