Այսօր Ախալքալաքի Շրջանային վարչության դահլիճում Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ներկայացրեցին Դեսպանատան 2017 թ.–ի Դեմոկրատական հանձնաժողովի Փոքր Դրամաշնորհների Ծրագիրը: Ցանկացող ոչ պետական կազմակերպությունները կարող են մասնակցել գրելով նախագծեր մինչ 2017 թ.-ի հունվարի 13-ը:

Դեմոկրատական հանձնաժողովը տրամադրում է դրամաշնորհներ մինչ 24 000 ԱՄՆ դոլար վրացական ոչ պետական, ոչ կոմերցիոն կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և կրթական կազմակերպություններին, որոնք սատարում են առաջնահերթ նախաձեռնություններ:

Նոր ծրագրի առաջնահերթությունների նորարարությունն է համարվում փոքր դրամաշնորհների ապահովումը նախաձեռնություններին, կետը ներառում է այնպիսի միջավայրի ստեղծում, որը կնպաստի նախաձեռնություններին, բարելավել հմտությունները, և այլն:

Հաջորդ առաջնահերթությունը համարվում է քաղաքացիական ներգրավվածությունը, ինչը ենթադրում է բարձրացնել քաղաքացիական հասարակության ընդգրկվածությունը որոշումների կայացման պրոցեսում, քաղաքացիական կրթության աջակցությունը և ակտիվ հասարակական պաշտպանությունը, քննադատական մտածողության զարգացումը և երիտասարդների շրջանում խնդիրների լուծումը, լիդերության հմտությունների զարգացումը և կանանց իրավունքների, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և սկզբունքների խթանումը:

Երրորդ առաջնահերթությունը համարվում է ԶԼՄ-ների զարգացումը ավելի տեղեկացված և ակտիվ քաղաքացիական հասարակության համար, ծրագրերի դիվերսիֆիկացումը և բարեկարգումը, աջակցել մասնագիտական զարգացմանը, խրախուսել ԶԼՄ-ների պաշտպանությունը և թափանցիկությունը, աջակցություն այդ լրագրողներին:

Այդ ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնելու համար, դիմումների հարցաթերթիկները կարելի է գտնել Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունվարի 13-ը մինչ 18:00-ն: Դիմումները կարող եք կամ ուղարկվել փոստով կամ հասցվել Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն, որը գտնվում է Թբիլիսիում:

Նախագծի քննարկումը կարող է տևել 3-ից 6 ամիս: Նախագծերի ֆինանսավորման վերջնական որոշումը ընդունվում է Վաշինգտոնում: