Չնայած ձյանը, որ տեղաց գիշերը և որը հանգիստ գալիս է հիմա, ձմռան առաջին օրը, հիմնական ճանապարհները, որոնք կապում են Ախալքալաքը մնացած աշխարհի հետ բաց են:

Ինչպես հաղորդում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը, Նինոծմինդա-Ծալկա-Մանգլիսի ճանապարհը բաց է, Թբիլիսի գնալ ցանկացողները կամ այնտեղից ժամանել ցանկացողները կարող են օգտվել այդ ճանապարհից:

Հայաստանին միացնող պետական ճանապարհով Նինոծմինդա և Բավրա անցակետով ճանապարհորդությունը բարդացված չէ եղանակային պայմանների պատճառով:

Ճանապարհը դեպի Ռուսաստան Լարսի միջով բաց է, թեև կան որոշ սահմանափակումներ, երթևեկել թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաներին:

Մաղթում ենք ձեզ բարի ճանապարհ: