Jnews.ge-ն զրուցեց Վրաստանի խորհրդարանի սահմանադրական մեծամասնության հնարավոր հետևանքների մասին, վերահսկողության մեխանիզմների, այդ պայմաններում քաղաքացիական հասարակության դիրքի, լարիի անկման և այս հարցում կառավարության պատասխանատվության մասին Իլյա Ճավճավաձեի անվան ինստիտուտի պրոֆեսոր և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Դարչիաշվիլիի հետ:

– Ընտրություններից հետո մեկ կուսակցություն սահմանադրական մեծամասնություն ստացավ խորհրդարանում, ինչպես կազդի այդ գործոնը երկրի վրա:

Կարող է ես ունեմ բավականին քննադատական վերաբերմունք «Վրացական երազանքի» հանդեպ, դա առանձին հարց է: Ցանկացած կուսակցություն, որը ստանում է սահմանադրական մեծամասնություն, իհարկե, դա կապված է մեծ ռիսկերի հետ: Մի խելացի քաղաքական գործիչ, գիտնական իր ժամանակին ասել է, որ իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում իսպառ: Երբ սահմանադրական մեծամասնություն կա մի երկրում, որտեղ հասարակությունը շատ տարբեր է, և հանկարծ ինչ-որ մի մասը ձեռք է բերում բացարձակ իշխանություն: Եվ նա կարող է ըստ իր ցանկության փոխել Սահմանադրությունը, լուծել ցանկացած հարց, ուշադրություն չդարձնելով այլ կարծիքների, դա լի է մեծ վտանգներով:

– Իսկ կոնկրետ ինչ վտանգներ կարող են լինել:

Առաջին հերթին, երբ մի կուսակցություն ներկայացում են մարդիկ, որոնց ոչ ոք չի կարող վերահսկել, ապա նրանք կարող են ծածկել միմյանց այնպիսի գործերում, որոնք այնքան էլ օրնական չեն: Այս դեպքում որոշ կոռումպացված և կլանային տրամադրություններ, հարաբերություններ, գործողություններ կարող են ծաղկել, և որ ոչ ոք չի կարողանա կանգնեցնել դա: Եվ ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կարող են որոշ տնտեսական բարդություններով լի լինել: Օրինակ, բարձրացնել հարկերը, որը կհարվածի հասարակության որոշ շերտերի: Նրանք հրապարակավ հայտարարել են, թե ինչու պետք է Վրաստանի նախագահը ընտրվի համաժողովրդականորեն: Եկեք, թող խորհրդարանը ընտրի նրան: Սա նշանակում է, որ ևս մեկ հաստատություն ենթակա կլինի նրանց ազդեցությանը: Ինչը մեզ էլ ավելի կհեռացնի իշխանությունների ժողովրդավարական բաժանումից:

– Կան արդյոք մեխանիզմներ, որոնցով հնարավոր է վերահսկել այդ գործողությունները:

Մեխանիզմը կրկին օրենսդրական պետք է լինի, բայց հիմա այլ է, այսինքն՝ քիչ հավանական է, որ ցանկական ապագայում իրենք իրենց համար խնդիրներ ստեղծեն: Այսինքն նրանք կկառչեն այդ օրենքներից, որոնք նորմալ չեն, ադեկվատ չեն: Ինչ պետք է անի հասարակությունը, հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի: Համահավասար այն ընդդիմադիր կուսակցություններին, որոնք չունենալով բավարար ձայն, այնուամենայնիվ ակտիվ քննադատում են ներկայիս իշխանություններին: Պետք է ակտիվ քաղաքացիական հասարակություն լինի: ԶԼՄ-ների միջոցով, ոչ պետական սեկտորների միջոցով: Նրանք պետք է մթնոլորտ փոխեն, բացատրեն շարքային քաղաքացիներին, ովքեր հնարավոր է այդքան էլ հետաքրքրված չեն քաղաքականությամբ, որ այս իրավիճակը սպառնում է բազմաթիվ խնդիրներով ու վտանգներով: Հանրային մակարդակով պահանջել կառավարությունից այնպիսի փոփոխություններ, որոնք ապագայում նման բան թույլ չեն տա:

– Բայց, օրինակ Ռուսաստանում քաղաքացիական ակտիվության դեմ պայքարում են օրենսդրության օգնությամբ, սահմանել են օրենք, որը սահմանափակում է ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը, արդյո՞ք հնարավոր է դա մեզ մոտ:

Ռուսաստանը, ցավոք սրտի ոչ ժողովրդավարական երկիր է: Վրաստանը շատ խնդիրներ ունի ժողովրդավարության հետ կապված, սակայն Վրաստանը Ռուսաստան չէ, և ես հույս ունեմ, որ հասարակության ակտիվությունը չի հանդուրժի, որ սահմանադրական մեծամասնությունն այնպիսի օրենքներ սկսի ընդունել, որոնք սահմանափակում են քաղաքացիական հասարակության հնարավորությունները:

– Դուք խոսում էիք տնտեսության վատ հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ, եթե երկրի կառավարումը սխալ լինի: Լարիին արժեզրկվում է: Կա արդյոք ներկայիս կառավարության մեղավորությունը այն դեպքում, երբ շատ ազգային արժույթներ արժեզրկվում են դոլարի նկատմամբ:

Տնտեսական փորձագետները հաստատում են այն փաստարկը, որ պատասխանատվությունը ընկնում է իշխանությունների վրա: Այո, իհարկե կան միջազգային գործոններ, դոլարի ուժեղացումը միջազգային արժութային շուկայում: Գների տատանումները, տարածաշրջանի այլ արժույթների խնդիրները, մենք գիտենք, որ արժեզրկվել են և ադրբեջանական ու թուրքական, ոուսական արժույթները, սակայն, բացի այդ կան նաև ներքին պատճառներ կառավարության սուբյեկտիվ գործողությունների հետ կապված: Օրինակ այն փաստը, որ կառավարությունը չի ցանկանում նվազեցնել բյուրոկրատական ​​ծախսերը:

– Սակայն հիմա շատ պետական ​​հաստատություններում կա աուդիտ, և ամեն ինչ գալիս է նրան, որ պետք է կրճատվեն բյուրոկրատական ​​ծախսերը, որքանով է դա իրական:

Այդ մասին երկար ժամանակ է խոսվում է, սակայն մինչ օրս ոչ մի էական քայլ չի եղել: Թե ինչ կլինի ապագայում, ես չեմ կարող հիմա կանխատեսել: Ես չեմ տեսնում այն տրամադրվածությունը, քաղաքական կամքը, որը թույլ կտա այս կառավարությանը լրջորեն փոխել բյուջեի կառուցվածքը: Լրջորեն նվազեցնել միլիոնավոր այնպիսի ծախսեր, որոնք Վրաստանը չի կարող իրեն թույլ տալ: Սակայն այս կառավարությունը դա թույլ է տալիս, հավելավճարների, բյուրոկրատական ​​ապարատի վրա և այլն:

Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի թուլացնեն Ազգային բանկը, որը պետք է լիովին անկախ լիներ, այս կառավարությունը 4 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չարեց: Արվեցին այնպիսի քայլեր, որոնք թուլացրեցին, հետո Սահմանադրական դատարանը դադարեցրեց այն, բայց հիմա իրավիճակն այնքան էլ պարզ չէ, ես մեծ կասկածներ ունեմ, որ չնայած այդ օրենքների կասեցմանը, որոնք թուլացրեցին ազգային բանկի անկախությունը, նրանք դեռևս ոչ պաշտոնական մեթոդներով թելադրում են բանկին, թե ինչպես գործի:

Իսկ մյուս խնդիրները կապված են հանցագործության հետ: Այդ ուղղությամբ հանցագործության աճը միշտ խոչընդոտում է տնտեսության բնականոն զարգացմանը: Սա առաջինը: Կառավարության ոչ բավարար ակտիվությունը չի օգնում ներդրումների հայթայթմանը, միջազգային կազմակերպությունների դրամական ներդրումները ծախսելով, որոնք դրամաշնորհների տեսքով պետք է տրվեն զուգահեռ ընթացող բարեփոխումներին, այնտեղ նույնպես կան մեծ բացեր կառավարության մոտ: Այս ամենը նվազեցնում է դոլարային հոսքերը: Իհարկե, երբ ավելի քիչ է դոլարի արժեզրկումը, լոկալ արժույթը` լարին, գումարած այն խորանում է նրանով, որ նախընտրական իրավիճակի պատճառով շատ լարի ծախսվեց:

Քրիստինե Մարաբյան