ՄԱԿ-ի Մարդու իրավունքների փոքրամասնությունների հարցերով խորհրդի Ֆորումի 9-րդ նիստը մեկնարկեց այսօր Շվեյցարիայում և կտևի 2 օր: Համաժողովին մասնակցում է նաև Ախալքալաքի քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչը:

Ըստ նախնական օրակարգի նիստի բացման առիթով հայտարարությանբ հանդես կգա Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Չոյի Քյոնգ Լիմը: Այնուհետև հայտարարությամբ հանդես կգան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնը, ինչպես նաև փոքրամասնությունների հարցերով Ֆորումի նախագահը և փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցողը:

Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայանալ հակիրճ հայտարարություններով և դիտողություններով նախագծերի առաջարկությունների հետ կապված, որոնք կներկայացվեն նրանց քննարկմանը: Թեմաների ներկայացման ելույթներից հետո, որոնք կքննարկվեն օրակարգի յուրաքանչյուր կետի համաձայն, բոլոր մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու բաց քննարկման: Մասնակիցները իրենց մասնակցելու ցանկության մասին պետք է հայտնեն, ցուցակագրվելով բանախոսների ցուցակներում, յուրաքանչյուր նիստը սկսվելուց առաջ:

Այս տարի, իններորդ նիստին մասնակիցները կքննարկեն մարդու միջազգային իրավունքների դրույթները, միջազգային մարդասիրական իրավունքը, փախստականների իրավունքը, աղետային իրավիճակներում մարդու կիրառելի իրավունքները, որոնք նախագծված են ապահովելու համար հումանիտար ճգնաժամերի ժամանակ փոքրամասնությունների իրավունքների հարգանքը, պաշտպանությունը և իրացումը:

Հաշվետվությունների և քննարկման արդյունքների հիման վրա, մասնակիցները կփորձեն առաջարկել միջազգային չափանիշներին և պետությունների օրենսդրության և դրանց գործնական կիրառման ուղիները: Նրանք կքննարկեն նաև իրավական և քաղաքական շրջանակներում մեխանիզմների դերը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հաշվետվողականության բարձրացումը տուժված բնակչության հանդեպ, այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների, ընդ որում ճանաչելով գոյություն ունեցող պարտավորությունները և համակարգերը, համապատասխանաբար նրանց, որոնք գործում են միջազգային շարժումներ` Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի հարաբերությամբ:

9-րդ նստաշրջանի քննարկման թեմաներից են նաև փոքրամասնությունների իրավունքների հարգանքը, որպես հումանիտար ճգնաժամերի հետևանքները կանխելու կամ նվազեցնելու միջոց, հումանիտար ճգնաժամերի ժամանակ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, ճգնաժամից դուրս գալու տևական լուծումների ապահովությունը:

Երկօրյա քննարկումների արդյունքների հիման վրա մասնակիցները կվերլուծեն փոքրամասնությունների առանձնահատուկ կարիքները հումանիտար ճգնաժամերի ժամանակ և նման ճգնաժամերի անհամաչափ ազդեցությունը փոքրամասնությունների համայնքների համար: Նրանց կառաջարկեն արտահայտել իրենց դիտողությունները, մտցնել իրենց ներդրումները, և ավարտել առաջարկություններ նախագծերի կոմպլեքսի մշակումը:

Տարբեր երկրների բազում ներկայացուցիչների հետ միասին, ֆորումին մասնակցում էին Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ Սամցխե-Ջավախքից, Քվեմո-Քարթլիից և Աջարիայից:

Քրիստինե Մարաբյան