Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատանքային խմբի և Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամների միջև:

Հանդիպումը բացեց ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան, խոսեց ընտրական վարչարարության գործունեության մասին, 2016 թ.-ի խորհրդարանական ընտրություններում ազգային փոքրամասնությունների հարցերի հետ կապված:

«Ես կարծում եմ, որ մենք կատարել ենք զգալի քայլ էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատանքների ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք, թե ինչ խնդիրներ են տեսնում ներգրավված կողմերը, հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները: Շատ կարևոր է, նրանց կարծիքը 2017թ.- ին գործունեություն պլանավորման ուղղությամբ: Լավ կլիներ հենց հիմա պլանավորել բոլոր անհրաժեշտ գործողությունները, մասնավորապես ազգային փոքրամասնությունների հետ կապված», – նշեց Թամար Ժվանիան:

Հանդիպման մասնակիցները խոսեցին 2016 թ.-ի հոկտեմբերի 8-ին Վրաստանում Խորհրդարանական ընտրություններին էթնիկ փոքրամասնությունների մասնակցության վերաբերյալ: Աշխատանքային խմբի ղեկավարը, ԿԸՀ-ի համակարգում պլանավորման և հաշվետվությունների ղեկավարը, ծանոթացրեց խմբի անդամներին ապագա պլանների հետ, որոնք նախատեսված են 2017 թվականի համար: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին:

Լուսինե Աստոյան