Նոյեմբերի 21-ին Վրաստանի Գերագույն դատարանը քննել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործը: Մասնավորապես հեռուստաընկերության փաստաբանները պահանջում են, որ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի ընկերությունը պետք է պատկանի Քիբար Խալվաշին: «Ռուսթավի 2»-ի փաստաբանները պահանջելում են նաև վերադարձնել գործը Գերագույն դատարանից առաջին ատյան:

Այսօր Թբիլիսիում, այն ժամանակ երբ ընթանում էր դատարանի փակ ​​նիստը, Վրաստանի Գերագույն դատարանի շենքի առջև «Ռուսթավի-2»-ին եկել էր աջակցելու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարներն ու անդամները, ինչպես նաև երկրի ակտիվ քաղաքացիներ: Աջակցման ցույցերին եկել էր մասնակցելու մոտ 50 մարդ:

«Ռուսթավի-2»-ի իրավաբան Թամթա Մուրադաշվիլին հայտարարել է կազմակերպության պահանջների իրավական հիմքերի մասին: Բողոքի ցույցին ներկա էր նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:

«Հիմա, երբ Վրաստանում ավարտվեցին ընտրությունները, իսկ ԱՄՆ-ում ընթանում է իշխանափոխության (կառավարության փոխման) բարդ գործընթացը, կա հավանականություն այն բանի, որ Իվանիշվիլին կցանկանա օգտվել ստեղծված իրավիճակից և սեփականացնել «Ռուսթավի-2»-ը:

Հետևաբար, պայքարն մամուլի ազատության համար պետք է շարունակվի: Մեր կուսակցությունը դեռևս «Ռուսթավի-2»-ի կողմից է, բայց ավելի կարևոր է ժողովրդի վերաբերմունքը», – ասաց Դավիթ Բաքրաձեն:

Կուսակցության անդամ Նիկա Ռուրուան հայտարարել է, որ «Ռուսթավի-2»-ը համարվում է միակ անկախ ԶԼՄ-ն:

«Սա խոսքի ազատության քաղաքական հետապնդում է կառավարության կողմից: «Ռուսթավի-2»-ը համարվում է միակ անկախ ԶԼՄ-ն վրացական մամուլում, իսկ մնացած կազմակերպությունները, այսպես թե այնպես ենթարկվում են կառավարությանը», – ասաց նա:

2015 թ.-ի օգոստոսին «Ռուսթավի-2»-ի նախկին սեփականատեր Քիբար Խալվաշին դատի է տվել իր ընկերության բաժնետոմսերի ակտիվների ապօրինի բռնագրավման մասին: Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ռուսթավի -2»-ի գույքի վրա կալանք է սահմանել, իսկ 2015թ.-ի նոյեմբերի 3-ին որոշում կայացրել վերադարձնելու հեռուստատեսությունը ձեռնարկատիրոջ սեփականությանը: «Ռուսթավի -2» աշխատակիցները հայց ներկայացրեցին Վերաքննիչ դատարանին: 2016 թ.-ի հունիսի 10-ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Թբիլիսիի դատարանի որոշումը, որից հետո հեռուստաընկերության աշխատակիցները դիմել են Գերագույն դատարան:

Լուսինե Աստոյան