Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման հետ Դադեշ գյուղ տանող գլխավոր ճանապարհը փակվում է, իսկ ուղեկամուրջը, որը կառուցվել է որպես ճանապարհ ծառայելու համար, գյուղացիների գնահատմամբ՝ անհարմար է մշտական օգտագործման համար:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման հետ Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչների խնդիրներն էլ ավելի շատացան: Երկաթգիծը անցնում է գյուղի և հարթավայրային արոտավայրերի միջով, որից օգտվում են դադեշցիները, քանի որ ճանապարհը շինարարության ժամանակ զգալիորեն բարձրացել է անասունները չեն կարող անցնել երկաթգիծը: Այժմ դադեշցիների խոշոր եղջերավոր անասունները գոմերում են, քանի որ լեռներ այլևս չես կարող բարձրանալ արածելու, իսկ հարթավայրային արոտավայրերում, ուր քշում էին անասունները աշնանը և գարնանը, չեն կարող անցկացնել երկաթուղու վրայով:

ՍՊԸ «Մարաբդա-Կարծախի»-ից մեզ ասացին, որ ուղեկամուրջները և անասունների համար որոշ անցումներն արդեն կառուցվել են, և մի քանիսի շինարարությունը կավարտվեն մինչ երկաթուղու կառուցման ավարտը:

«Տեղի բնակչության խնդրանքով և խորհրդակցելով տեղի քաղաքային իշխանությունների հետ, նախագծով նախատեսվում է կառուցել անասունների համար 4 անցուղիներ և 3 ուղեկամուրջ: Ախալքալաք-Կարծախ տեղամասում այս փուլում արդեն ավարտվել է 2 ուղեկամուրջի և մեկ անասունների համար անցուղու շինարարությունը, այդ թվում` Դադեշ գյուղի մոտ», – ասված է ՍՊԸ «Մարաբդա-Կարծախի» հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանում:

Մասնագետ Էդգար Թումասյանը Դադեշ գյուղից ասում է, որ անասունների համար անցուղիներ իրենց գյուղում դեռ չեն կառուցվել, և որ նրանք խնդրել են, որ իրենց համար կառուցեն մեկը: Նա հույս ունի, որ մինչ շինարարության ավարտը նրանք կկարողանան քշել անասուններին երկաթգծի վրայով:

Ինչ վերաբերում է ուղեկամրջին, ապա իրականում տրանսպորտային միջոցների համար կամուրջն ըստ էության, կառուցվել է երկաթգծի տակ, ինչ-որ տեղ գյուղի ներկայիս ճանապարհից 200 մ. հեռավորության վրա:

Գյուղի բնակիչ Հովհաննես Ափոյանը դժգոհում է, որ շինարարները չեն խորհրդակցել գյուղացիների հետ նոր ճանապարհի գտնվելու վայրի վերաբերյալ և կառուցել են շատ անհարմար վայրում:

«Ինչու են հեռու կառուցել կամուրջը, այն էլ միայն կամուրջը, ճանապարհը չեն կառուցել, ոչ մանրախճով, ոչ էլ հողով ծածկված չի, այնտեղ ամենուր ճահիճ է: Պարզապես, այնտեղ նրանց հարմար էր կառուցել, դրա համար էլ կառուցեցին, որ ծախսը քիչ լիներ: Մենք բողոքել ենք, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել մեզ վրա և չեն պատասխանել», – ասաց Հովհաննես Ափոյանը:

Ինչպես բացատրում է գյուղի մասնագետ Էդգար Թումասյանը, խնդիրն այն է, որ եթե նույնիսկ հարթեն այդ ճանապարհը, որը կառուցվել է երկաթուղային գծի վրա, ապա այդ ճանապարհը չի կարող գործել ձմռանը:

«Այդ ճանապարհը ձմռանը թաղվում է ձյունով: Մենք ձմռանը հայտնվում ենք լրիվ փակուղում: Ճանապարհը գտնվում է փոսի մեջ, բլրի երկու կողմերում: Խոստացել են, որ հենց աշխատի երկաթգիծը, կկառուցեն նոր ճանապարհ», – ասում է Էդգար Թումասյանը:

Նոր ճանապարհը խոստացել են կառուցել հին ճանապարհից 1 կմ հեռավորության վրա, հակառակ դեպքում, ըստ փորձագետի, բոլոր գյուղացիները կբողոքեն:

Այն մասին, թե ինչ ելք կարելի է գտնել տեղական ինքնակառավարությունում դեռ չեն մտածել և քննարկել: Այնտեղ մեզ ասացին, որ իրենք գյուղացիներից ոչ մի բողոք չեն ստացել ճանապարհի վերաբերյալ, որ անասունների համար ճանապարհը և անցումները պետք է կառուցի ընկերությունը, որը կառուցում է երկաթուղին:

Դադեշցիները դեռ փակուղում չեն և օգտվում են իրենց սովորական ճանապարհից, բայց ի՞նչ տեղի կունենա, երբ այդ ճանապարհը փակվի:

Շուշան Շիրինյան