Նոյեմբերի 16-ին Ախալքալաքի ապագայի տանը տեղի ունեցավ կոնֆերանս «Ես և հասարակությունը» թեմայով, որին մասնակցում էին Ախալքալաքի ու Ախալցիխեյի վրացական և հայկական դպրոցների ակտիվ աշակերտները։

«Մեր խմբակը համագործակցում է Ախալցիխեյի երիտասարդական կենտրոնի հետ և կազմակերպում տարբեր միջոցառումներ, որոնց միջոցով մասնակիցները ցուցաբերում են քաղաքացիական ակտիվություն։ Մեր երեխաները մասնակցում են այս ծրագրին իրենց իսկ ցանկությամբ»,- ասաց Խուլգումոյի «Գիտունիկներ» խմբի ղեկավար և մանկավարժ Աննա Պետրոսյանը։

konferans2

«Ապագա սերունդ» կարզմակերպության տնօրեն Թամար Սուլիձեն ողջունելով այս համագործակցությունը հույս հայտնեց, որ այն կունենա հետագա զարգացում և իրոք ակտիվ երիտասարդները կկարողանան դառնալ հասարակության ակտիվ մասնակից:
«Այս կոնֆերանսը կազմակերպել ենք Ախալցիխեյի երիտասարդական կենտրոնի և Ախալքալաքի ու Ախալցիխեյի վրացական ու հայկական դպրոցների հետ համատեղ»։

konferamns1

«Ես և հասարակությունը» թեմայի ներքո մասնակիցները հիմնականում ներկայացրել էին այսօրվա երիտասարդների հնարավորությունները և ցանկությունները, թե ինչպիսին են ուզում լինել երիտասարդները մեր օրերում։

konferans4

konferans3

«Ես ուզում եմ լինել ակտիվ երիտասարդ և քաղաքացի, և իմ կարծիքով դրա համար նախ պետք է սովորել իրավունքները, որպեսզի առաջին հերթին ինքներս մեզ և հետո մյուսների իրավունքները կարողանանք պաշտպանել։ Ես իմ ելույթում ասացի և հիմա էլ եմ ասում պիտի դառնամ լրագրող, քանի-որ այն ինչ ես ուզում եմ անել, կարող եմ անել միայն լրագրող դառնալուց հետո», – իր կարծիքն հայտնեց Վարևան գյուղի 10-րդ դասարանի աշակերտուհի Ելենա Ղարայանը։

Ախալքալաքի և Ախալցիխեյի հայկական ու վրացական 10 դպրոցներից կոնֆերանսին մասնակցում էին 18 աշակերտներ, ովքեր նախօրոք պատրաստած թեմաները ներկայացրեցին և արդյունքում պարգևատրվեցին պատվոգրերով։

Ջուլիետա Տոնականյան