Ախալքալաքի շրջանի Մարտունի գյուղը շրջանին միացնող կամուրջը գտնվում է վթարային վիճակում և պարզ չէ, թե երբ կվերանորոգվի:

Խոսպիո-Մարտունի երկաթե կամրջով երթևեկում են տարբեր տեսակի մեքենաներ և ոչ ոք չգիտի թե ինչ ծանրության համար է նախատեսված այդ կամուրջը, քանի-որ միակ ճանապարհային նշանը, որտեղ պետք է գրված լինի այդ նշումները, ժանգոտած է։

կամուրջ4

«Գյուղացիները ինձ դիմել էին այս հարցով, մենք գարնան սկզբներին դիմում էինք ներկայացրել մունիցիպալիտետի ենթակառուցվածքային բաժին, բայց պատասխան դեռ չենք ստացել։ Չնայած այն ծայրահեղ վթարային վիճակում չէ, բայց վերանորոգման կարիք զգացվում է, վերանբարձ կռունկ է հարկավոր, որպեսզի երկաթը բարձրացնի, բայց չենք կարող գտնել»,- ասաց Խոսպիո գյուղի գյուղապետ Թեմուր Ղավրելիշվիլին։

Սակայն Վարչությունում պնդում են, որ կամրջի վերանորոգման պահանջով դիմում չեն ստացել:
«Խոսպիոյի կամուրջը իրոք վթարային է, բայց մեզ այդ հարցով չեն դիմել։ Կամուրջը այն կառույցը չէ, որ հետզհետե վերանորոգենք, եթե սկսենք աշխատանքները, ապա միանգամից պիտի կատարվեն, սակայն այսօրվա դրությամբ այն վերանորոգելու համար նախատեսված ծրագիր չունենք։ Կամուրջ վերանորոգելու համար բավականին մեծ գումար է հարկավոր»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։

կամուրջ1

Կամուրջը վերջին անգամ 2009 թվականին է վերանորոգվել, սակայն ոչ հիմնովին, ինչն էլ պատճառ է հանդիսացել կամուրջի այսօրվա վիճակին։ Գյուղապետը վստահեցնում է, որ հիմնասյուները վնասված չեն, սակայն հատուկ փորձաքննություն չի անցկացված, որով հնարավոր է հստակ որոշել վթարային աստիճանը։

կամուռջ

«Կամուրջը ինչ գիտեմ այս վիճակում է, ոչ մի բան էլ չի եղել, հիշում եմ մի անգամ նորոգում էին, բայց երևի լավ չէին նորոգել էլի կախվեց։ Երևի մյուս ընտրություններին կնորոգեն», – ասաց Մարտունի գյուղի բնակիչն, ով չցանկացավ ներկայանալ։

կամուրջ3

Ջուլիետա Տոնականյան