Ներքին գործերի նախարարությունը սկսել է նոր նախագիծ «Անվտանգ քաղաք, անվտանգ տարածաշրջան, անվտանգ երկիր»: Նախագծի շրջանակներում Վրաստանի տարբեր քաղաքներում կտեղադրվեն հսկող տեսախցիկներ:

Նախագիծը նախաձեռնել է ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Նախագիծն իրականացվում է հանցագործությունների կանխարգելման, արագ արձագանքման, բացահայտման և կանխարգելման նպատակով, ինչպես նաև երթևեկության հսկման համար:

Նախատեսվում է ոստիկանության գործունեության ոլորտում բարձր տեխնոլոգիաների դերի աճ և հանցավորության դեմ պայքարի բարելավում: Նախագիծը իրականացնում է Ներքին գործերի նախարարությանը կից ստեղծված Գործողությունների կենտրոնը, որը բացվել է 2016 թ.-ի հոկտեմբերի 4-ին, և հանդիսանում է ՆԳՆ-ի տեխնոլոգիաների կենտրոնական հանգույցը:

Նոր նախագծի շրջանակներում, ոստիկանության կողմից նախանշված վայրերում կտեղադրվեն այսպես կոչված «խելացի տեսախցիկները», որոնք համալրված են վիդեո վերլուծական ծրագրով, ինչպես նաև դրանք կմիացվեն Ներքին գործերի նախարարություն ցանցին և այդ տեսախցիկների շարունակական մոնիտորինգ կիրականացվի գործողությունների կենտրոնի կողմից:

Այս նախագծի իրագործման մեջ Ներքին գործերի նախարարությունը մեծապես կարևորում է տեղի ինքնակառավարման մասնակցությունը: Այս նպատակով կենտրոնի աշխատակիցները Ներքին գործերի նախարարության համատեղ գործողությունների շնորհիվ անցկացրել են խորհրդակցություն Վրաստանի տարածաշրջաններում տեղի շրջանների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախագծի իրականացման գործընթացում իրենց կարողությունները և պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ միջոցառումների համար: