Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը Նինոծմինդայի շրջանի դպրոցների 9-րդ դասարանի 24 աշակերտների հանձնել է անհատական համակարգիչներ, բարձր առաջադիմության համար:

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը փոխանցել է համակարգիչներ 2 հազար 478 աշակերտների, ովքեր գերազանցությամբ ավարտել են 9-րդ դասարանը` բազային կրթական մակարդակը:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Բորժոմի քաղաքում տոնական միջավայրում: Նոթբուքներ ստացան Նինոծմինդայի հետևյալ դպրոցների աշակերտները`2 աշակերտ Նինոծմինդա քաղաքի №1 դպրոցից, 10 աշակերտ Նինոծմինդա քաղաքի №3 դպրոցից, 2 աշակերտ Նինոծմինդա քաղաքի №4 դպրոցից, 2 աշակերտ Հեշտիա գյուղի №2 դպրոցից, 1 աշակերտ Հեշտիա գյուղի №1 դպրոցից, 4 աշակերտ – Դիլիֆ գյուղից, 2 աշակերտ Փոկա գյուղի դպրոցից և 1 աշակերտ Գանձա գյուղի №2 դպրոցից:

Աշակերտներին խրախուսելու նախագիծը իրականացվում է ամեն տարի, որի նպատակն է աշակերտների շրջանում բարձրացնելու ուսման դրդապատճառը, ինչպես նաև աշխատասեր աշակերտների համար բարձրացնել մուտքը դեպի ժամանակակից տեխնոլոգիաներ և հաջողությունների հասնելու համար:

Բորիս Ղարսլյան