Վրաստանը իրականացնում է տեղի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պրոֆեսիոնալ զարգացման ծրագիր, որի շնորհիվ նոր էլեկտրոնային բազայի միջոցով, տեղի իշխանությունների ղեկավարները կկարողանան շարունակաբար հարստացնել իրենց ծրագրերը:

«Տեղի ինքնակառավարման համար շարունակական կրթական համակարգ» նախագիծը իրականացվում է Վանո Խուխունաիշվիլիի անվան արդյունավետ կառավարման և տարածքային կառուցվածքի բարեփոխումների համակարգի կենտրոնի կողմից: Տվյալ նախագծի շնորհանդեսը տեղի ունեցավ Թբիլիսիում: Շնորհանդեսին մասնակցում էին և ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Թենգիզ Շերգելաշվիիլին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պետի տեղակալ Շոմբի Խարպի Վիլլը և Շվեյցարիայի Հարավային Կովկասի հետ համագործակցության Գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Օլիվյե Բուրքը:

Տեղի ինքնակառավարման ղեկավարների ուսուցման համակարգը համարվում է նորարարական մեխանիզմ, որի նպատակն է ապահովել քաղաքապետարանի պաշտոնյաներին բարձր որակի ծրագրերով: Էլեկտրոնային տվյալների բազան, որը ստեղծվել է համակարգի ներսում, թույլ է տալիս վարժանքի կազմակերպիչներին գրանցել իրենց ուսումնական ծրագրերը, իսկ տեղի իշխանություններին՝ փնտրել և ձեռք բերել որակյալ վերապատրաստման դասընթացներ:

Այս ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Շվեյցարիայի ու Ավստրիայի կառավարությունների աջակցությամբ: Նախագիծը մշակվել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: