Ախալքալաքի տոնավաճառի վաճառողները ցանկանում են, որ շրջանի ղեկավարությունը արգելի առևտուրը փողոցներում այլ վայրերից ժամանած առևտրականների համար:

Այսօր Ախալքալաքի տոնավաճառի վաճառողները, մոտ 50 մարդ, գնացել էին բողոքելու Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի մոտ:

Ըստ նրանց, այլ տեղերից եկած վաճառողները՝ հիմնականում մոլդովացիները, վաճառում են ապրանքը էժան գներով, քան վաճառողները գնում են: Այդ պատճառով առևտուրը տոնավաճառում դադարել է:
«Մենք բողոքում ենք, որ փողոցներում մոլդովացիները և թուրքերը դադարեն առևտուր անել: Նրանք փողոցներում վաճառում են ապրանքը և այսպիսով խփում են մեր գործին: Թող մեր ղեկավարությունը արգելի նրանց փողոցներում վաճառել», – դժգոհում է մի վաճառողուհի, ով չցանկացավ ներկայանալ:

Վարդիկ Մինասյանը դժգոհում է, որ նրանք չեն կարող վաճառել իրենց ապրանքը:
«Այլ պետության քաղաքացիներ գալիս են և վաճառում մեզ մոտ: Մեզանից գումար վերցնում են առևտրի համար, իսկ նրանցից՝ ոչ: Ես ապրանքը 30 լարիի գնել եմ «Լիլոյից », իսկ նրանք նույն ապրանքը 20 լարիով վաճառում են», – դժգոհում է Վարդիկ Մինասյանը:

Հանդիպումը տևեց մոտ 30 րոպե, որից հետո ոմանք գնացին հիասթափված, ոմանք էլ՝ այն հույսով, որ Շրջանային վարչությունը որոշ միջոցներ կձեռնարկի ինչ-որ կերպ օգնելու նրանց:

Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահը խոստացավ պատասխանել երկուշաբթի այն մասին, թե ինչ կձեռնարկեն տեղի իշխանությունները այս հարցի վերաբերյալ:

«Մենք չենք կարող արգելել նրանց վաճառել, բայց մենք կփորձենք կարգավորել այս խնդիրը: Իսկ եթե ընդհանրապես արգելել փողոցներում առևտուրը, ապա դա կազդի նաև մեր շատ բնակիչների գործին: Եվ նման մի խումբ էլ կարող է այդ ժամանակ գալ և բողոքել: Տեսնենք, թե ինչպես կկարգավորենք այդ հարցը», – ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը:

Շուշան Շիրինյան