Վարձիայի վանական համալիրում հրդեհից հետո, որի արդյունքում վնասվել են XII դարի որմնանկարները, Մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը որոշել է խստացնել մշակութային ժառանգության հուշարձանների հանդեպ վերաբերմունքը և վանական կյանքի կանոնները:

Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության ղեկավար Միխեիլ Գիորգաձեն հույս է հայտնել, որ Վարձիա քարանձավային համալիրում հրդեհից վնասված 12-րդ դարի որմնանկարները կվերականգնվեն: Նա նաև խոստացել է, որ մշակութային ժառանգության հուշարձանների և վանական կյանքի կանոնները կխստացվեն:

Աստվածամոր Վերափոխման եկեղեցու եզակի որմնանկարները Վարձիա քարանձավային համալիրում ծածկվել են մրով, տաճարում նոյեմբերի 2-ի գիշերը տեղի ունեցած հրդեհից հետո: Ներսում վառ թողնված մոմը ընկել էր հատակին, ապա վառվել էր գորգը, ապա սեղանը, որի վրա դարսված էին եկեղեցական մոմերը: Մրի շերտի պատճառով, որով ծածկվել են որմնանկարները հրդեհից հետո, ներկայումս դրանք կարելի է տեսնել միայն հատուկ լուսավորությամբ:

Վնասված գեղանկարների թվում են Թամար թագուհու և նրա հոր հայտնի պատկերը, Վարձիայի հիմնադիր Գիորգի երրորդի, ինչպես նաև Փրկչի նկարը՝ վրացական ամենահայտնի որմնանկարներից մեկը:

Վերականգնողների խումբը արդեն սկսել է աշխատանքը, թեև փորձագետները ասում են, որ քիչ հավանական է վերադարձնել որմնանկարներին այն տեսքը, որը եղել է մինչ հրդեհը: Իրավիճակը բարդանում է նրանով, որ այրված մոմերը պարունակում էին պարաֆին և դահլիճի անցքերը, որոնք պետք է դուրս թողնեին ծուխը, հոգևորակաները ապակեպատել են ջերմության պահպանման նկատառումներով:

Այս դեպքից հետո Վրաստանի հայտնի արվեստագետներն ու հասարակական գործիչները առաջին անգամ հրապարակավ մեղադրեցին եկեղեցականներին մշակույթի ազգային հուշարձանների չարտոնված օգտագործման և հին շենքերում անվտանգության հիմնական կանոնները չպաշտպանելու մեջ, որոնք օգտագործվում են Պատրիարքարանի կողմից որպես վանքեր:

«Այն, ինչ տեղի ունեցավ Վարձիայում շատ ցավալի փաստ է: Ինչպիսի արդյունքներով կավարտվի գեղանկարների պահպանության և նախնական մաքրման գործընթացի աշխատանքները – պարզ կդառնա մոտ ապագայում: Ես հուսով եմ, որ որմնանկարները կվերականգնվեն”, – ասել է Միխեիլ Գիորգաձեն:

Նախարարը հայտարարել է, որ որմնանկարների պահպանման և մաքրման գործընթացին ներգրավված են, ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան որակավորված մասնագետները:

Նա նշել է, որ Մշակույթի նախարարությունը Վրաստանի պատրիարքարանի և մշակութային ժառանգության Ազգային գործակալության պահպանման հետ արդեն վաղուց ստեղծել են համատեղ խորհուրդ, որը քննարկում է բոլոր փաստերն ու չարտոնված միջամտության չարաշահումը մշակութային և ճարտարապետական ժառանգության պահպանման, ինչպես նաև ակտիվորեն աշխատում է նման միջադեպերի ուղղման վրա:

«Ես կարծում եմ, որ մենք ավելի մեծ ուշադրություն կդարձնենք մշակութային ժառանգության և վանական կյանքի կանոնների խստացման հարցում: Մասնավորապես, եկեղեցիներում մոմերի առումով, ես կարծում եմ, որ մենք կհասնենք նոր համաձայնագրի: Օրինակ, կդնենք մոմերը այնպիսի վայրերում, որտեղ կա նվազագույն նույնիսկ տեսական հնարավորությունը որմնանկարները և պատերի վրա գեղանկարներին վնաս հասցնելուն », – ասաց Գիորգաձեն:

Վարձիայի եզակի քարանձավային համալիրը Վրաստանի պատմության առավել կարևոր և տեսարժան վայրերից մեկն է: Հնության այս նշանավոր կոթողը գտնվում է Վրաստանի հարավ-արևելքում, Ախալցիխեի մոտակայքում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Ժայռափոր համալիրի մասշտաբային տարածքում, որը ստեղծվել է Թամար թագուհու օրոք, կան 15 տաճարներ, ինչպես նաև բազմաթիվ քարանձավներ և ստորգետնյա թունելներ:

Նյութը կազմվել է Վրաստան Օնլայն տեղեկատվական գործակալության տեղեկատվության հիման վրա