Ազգային արժույթի անկումից հետո ամբողջ օրվա ընթացքում, լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ սկսել է կայունանալ, այդ ժամանակ փոխանակման կետերից մեծամասնությունում մեկ դոլարի վաճառքը հնարավոր է 2,51-2,53-ով, իսկ գնումը 2.59-2.60 լարիով:

Օրվա ընթացքում լարին դոլարի նկատմամբ նկատելիորեն արժեզրկվել է և որոշակի փուլում հասել 2.73-ի: Լարին սկսել է կայունանալ բանկերում, ինչպես նաև փոխանակման կետերում, Ազգային բանկի հայտարարությունից հետո այն մասին, որ չկա լարիի անկման ոչ մի իրական հիմք:

Ըստ Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքի, ԱՄՆ մեկ դոլարի արժեքը դարձել է 2,5871 լարի:

Լուսինե Աստոյան